Ժան Ժորես
Օգյուստ Մարի Ժոզեֆ Ժան Լեոն Ժորես (, ), առավել հայտնի որպես Ժան Ժորես (''Jean Jaurès''), ֆրանսիացի սոցիալիստ գործիչ, «Յումանիտե» թերթի հիմնադիր։ Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ։1903 թվականի փետրվարին Փարիզում արտասանած ճառում Ժորեսը քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները, որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»։
Ժորեսն արձագանքել է Կիլիկիայի 1909 թվականի ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1