Մորիս Թորեզ

Մորիս Թորեզ (, ), ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1919 թվականից խորհրդային, 1920 թվականից՝ կոմունիստական կուսակցության անդամ, 1924 թվականից՝ ՖԿԿ ԿԿ-ի, 1925 թվականից՝ քաղբյուրոյի անդամ, 1925-1930 թթ.՝ ՖԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1930-1964 թվականներին՝ ՖԿԿ գլխավոր քարտուղար, իսկ 1964 թվականից՝ ՖԿԿ նախագահ, 1932 թվականից ֆրանսիական պառլամենտի պատգամավոր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի կոմկուսը Թորեզի գլխավորությամբ հանդես է եկել գերմանական օկուպացիայի դեմ։ Խուսափելով հետապնդումներից Թորեզը ՖԿԿ ԿԿ-ի որոշմամբ տարագրվել է Խորհրդային Միություն։ 1944 թվականին վերադարձել է Ֆրանսիա։ 1945-1947 թվականներին եղել է կառավարության կազմում (անպորտֆել մինիստր, Մինիստրների խորհրդի փոխնախագահ), նախաձեռնել աշխատավորության շահերի օգտին միջոցառումներ։ 1928-1943 թվականներին ընտրվել է Կոմինտերնի գործկոմի (ԿԻԳԿ), 1939-1943 թվականներին՝ դրա նախագահության անդամ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Թորեզ, Մորիս', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Թորեզ, Մորիս
    Հրապարակվել է 1951
    Գիրք