Արսեն Թոխմախյան
Արսեն Թոխմախյան (Հարություն, ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը։ Մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» գաղտնի կազմակերպության հիմնադրմանը (1872)։ Արևմտահայերի ազատագրության հարցով զբաղվել է դեռևս 1877 թ. ռուս-թուրքական պատերազմից առաջ։ Հրատարակել է գրքույկներ («Հայրենիքի պահանջներ և հայ գյուղացին», 1881, «Մասիս լեռների հարավային ստորոտներ», 1882)՝ արևելահայությանը արևմտահայերի ծանր կացությանը ծանոթացնելու նպատակով։
Արսեն Թոխմախյանը Թիֆլիսում միացել է «Արծրունու խմբակին»։ 1883 թվականին, Թիֆլիսի նարոդնիկական խմբակի հանձնարարությամբ, անցել է Վան։ 1884 թվականին Աղբակի Սբ. Բարդուղիմեոսի վանքի վանահայրն էր։ 1885 թվական Շատախում ձերբակալվել է, բանտարկվել (մեղադրվել է «Մշակին» թղթակցելու մեջ)։ Բանտից ազատվել է, սակայն Չուխ Գեդուկի կռվից (1889) հետո նորից է ձերբակալվել։ Հետագայում անցել է Պարսկաստան (Դերիկի վանք), այնուհետև Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի վանահայրն էր։ 1891 թվականին, սխալմամբ մեղադրվելով մատնության մեջ, ահաբեկվել է յուրայինների կողմից։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1