Իլյա Էրենբուրգ

}} Իլյա Էրենբուրգ (, ), ռուս արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, լուսանկարիչ։

1895 թվականից ապրել է Մոսկվայում։ Գիմնազիայում ուսանելիս ականատես է եղել 1905 թվականի հեղափոխական դեպքերին, 1906 թվականին դարձել գիմնազիայի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության անդամ։ 1908 թվականին բանտարկվել է և երաշխավորությամբ ազատվելուց հետո մեկնել Պոլտավա, ապա՝ Փարիզ։ Այստեղ լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» (1910) անդրանիկ ժողովածուն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես զինվորական թղթակից եղել է ֆրանս–գերմանական ռազմաճակատում։ «Բանաստեղծություններ նախօրեների մասին» (1916) ժողովածուում գերիշխում են ցավագին բեկման երանգը, հին աշխարհի կործանման սպասումը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան, 1918 թվականին հրապարակել է «Աղոթք Ռուսաստանի համար» բանաստեղծությունների գիրքը։ Որպես սովետական մամուլի թղթակից 1921 թվականին մեկնել է արտասահման, այնտեղ գրել իր առաջին արձակ գիրքը՝ «Խուլիո Խուրենիտոյի և նրա աշակերտների արտասովոր արկածները...» (1922) փիլիսոփայական–երգիծական վեպը, պատկերել Եվրոպայի և Ռուսաստանի խայտաբղետ կյանքը Առաջին համաշխարհային պատերազմի, ապա հեղափոխության տարիներին։ 1921–24 թթ. ապրել է Բեռլինում, տպագրել «Ռուս բանաստեղծների դիմանկարները» (1922)։ 1924–26 թթ. ստեղծել է «Գռփողը» և «Պրոտոչյան նրբանցքում» վեպերը։ 1920-30-ական թթ. փիլիսոփայական և գեղագիտական հայացքների բեկման տարիներ էին։ Իսպանիա, Գերմանիա և այլ երկրներ կատարած շրջագայությունների ժամանակ նա տեսավ ֆաշիզմի գրոհը և տագնապ ապրեց։ 1932–33 թթ. Փարիզում հրատարակեց «Երկրորդ օրը» վեպը, որը պատկերում է նոր մարդու հոգևոր հարստության ծնունդը։ 1936–39 թթ. Իսպանիայում եղել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Մասնակցել է մշակույթի պաշտպանության միջազգային կոնգրեսներին (1935, 1937), հանդես եկել որպես լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ։ Փարիզում ականատես է եղել Ֆրանսիայի կապիտուլյացիային ֆաշիստական Գերմանիայի առջև և դա արտացոլել «Փարիզի անկումը» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) վեպում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից լայնորեն հայտնի դարձավ նրա մարտական հրապարակախոսությունը։ Պարբերականներում լույս տեսած նրա հոդվածներն ու պամֆլետները ամփոփվել են «Պատերազմ» (1942-44) եռահատոր գրքում։ Պատերազմի տարիներին մտահղացել է «Փոթորիկ» վեպը (1946-47, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948)։ «Իններորդ ալիք» վեպում (1951-52) արտացոլել է Եվրոպայի և Ամերիկայի կյանքը ետպատերազմյան տարիներին (1948-51)։ 1952 թվականինին նրան շնորհվել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակ։ 1954 թվականին լույս է տեսել «Ձնհալ» վիպակը, որը սուր վեճերի առիթ է տվել։ Նրա վերջին նշանակալի ստեղծագործությունը «Մարդիկ, տարիներ, կյանք» (գիրք 1-6, 1961-66) ինքնակենսագրական վեպն է։ Այստեղ և այլ գործերում բազմիցս անդրադարձել է հայ գրականության ու մշակույթի նշանավոր գործիչներին, տվել Մարտիրոս Սարյանի և Ավետիք Իսահակյանի դիմանկարները։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 14 արդյունքները 14 այս փնտրման համար 'Էրենբուրգ, Իլյա', հարցման ժամանակը: 0.05s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1943
    Գիրք
  2. 2
    Հրապարակվել է 1962
    Այլ հեղինակներ: “…Էրենբուրգ, Իլյա…”
    Գիրք
  3. 3
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1941
    Գիրք
  4. 4
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1943
    Գիրք
  5. 5
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1955
    Գիրք
  6. 6
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1942
    Գիրք
  7. 7
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1941
    Գիրք
  8. 8
    Էրենբուրգ, Իլյա. 1891-1967
    Հրապարակվել է 1988
    Գիրք
  9. 9
    Բաբել, Իսահակ Էմանուիլովիչ
    Հրապարակվել է 1967
    Այլ հեղինակներ: “…Էրենբուրգ, Իլյա…”
    Գիրք
  10. 10
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1942
    Գիրք
  11. 11
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1943
    Գիրք
  12. 12
    Հրապարակվել է 1942
    Այլ հեղինակներ: “…Էրենբուրգ, Իլյա…”
    Գիրք
  13. 13
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1944
    Գիրք
  14. 14
    Էրենբուրգ, Իլյա
    Հրապարակվել է 1951
    Գիրք