Լեոնարդ Էյլեր

Լեոնարդ Էյլեր (, ), շվեյցարացի, գերմանացի և ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, այս գիտությունների զարգացման համար ահռելի ներդրում ունեցած, (ինչպես նաև ֆիզիկայի, աստղագիտության և մի շարք այլ կիրառական գիտությունների համար)։ Էյլերը ավելի քան 850 աշխատանքների հեղինակ է (ներառված ավելի քան երկու տասնայակ հիմնարար մենախոսության) մաթեմատիկական անալիզի, դիֆերենցիալ երկրաչափության, թվերի տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի, երկնային մեխանիկայի, օպտիկայի, նավաշինության, բալիստիկայի, մոտավոր հաշվարկների, երաժշտության տեսության և այլ բնագավառների վերաբերյալ ։ Նա խորությամբ ուսումնասիրել է բժշկություն, քիմիա, կենսաբանություն, օդագնացություն, երաժշտության տեսություն, եվրոպական և հնագույն մի շարք լեզուներ։ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի, Պրուսական Գիտությունների Ակադեմիայի, Թուրինի Գիտությունների Ակադեմիայի, Լիսաբոնի և Բազելի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Փարիզի Գիտությունների Ակադեմիայի օտարերկրյա անդամ։

1720-1724 թվականներին սովորել է Բազելի համալսարանում։ 1727 թվականին աշխատել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում, 1741 թ. տեղափոխվել է Բեռլին, 1766 թվականին կրկին վերադարձել Պետերբուրգ։

Էյլերը Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի և Փարիզի գիտությունների ակադեմիայի և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ էր. նրա հետազոտություններն ընդգրկել են իր ժամանակի մաթեմատիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի բոլոր բաժինները։ Նա շարադրել է դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմունքները, մշակել է պինդ մարմնի կինեմատիկան և դինամիկան, տվել անշարժ կետի շուրջը դրա պտտման հավասարումը, հիմնադրել գիրոսկոպի տեսությունը։ Նավաշինության մասին իր աշխատանքներով նա մեծ ավանդ է ներդրել կանգունության տեսությունում։

Կյանքի համարյա կեսը անց է կացրել Ռուսաստանում, որտեղ իր զգալի ներդրումն է ունեցել ռուսական գիտության կայացման մեջ։ 1726 թվականին հրավիրվել է աշխատելու Սանկտ Պետերբուրգ, որտեղ և տեղափոխվել է մեկ տարի անց։ 1726 թվականից մինչ 1741 թվականը, ինչպես նաև աշխատել է 1766 թվականից Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում (սկսած ադյունտից մինչ պրոֆեսոր 1731 թվականից), 1741 թվականից մինչ 1766 թվականը աշխատել է Բեռլինում (միաժամանակ մնալով Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ)։ Գալով Ռուսաստան, արդեն մեկ տարի անց նա լավ տիրապետում էր լեզվին և իր ստեղծագործությունների մի մասը հրատարակել է ռուսերենով։ Առաջին ռուս ակադեմիկ-մաթեմատիկները (Սեմյոն Կիրիլովիչ Կոտելնիկովը) և աստղագետ (Ստեփան Յակովլեևիչ Ռումովսկին) Էյլերի աշակերտներն են եղել։ Նրա սերունդներից ոմանք դեռևս ապրում են Ռուսաստանում Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Էյլեր, Լեոնարդ, 1707-1783', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Էյլեր, Լեոնարդ, 1707-1783
    Հրապարակվել է 2016
    Գիրք
  2. 2
    Էյլեր, Լեոնարդ, 1707-1783
    Հրապարակվել է 2016
    Գիրք