Զուլֆիա
Զուլֆիա (Զուլֆիա Իսրայիլովա, ), ուզբեկ սովետական բանաստեղծուհի։«Կյանքի էջերը» բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1932 թվականին։ 1941-1945 թվականներին գրել է հայրենասիրական բանաստեղծություններ։ «Խուլկար» (1947), «Արշալույսն եմ երգում» (1950) բանաստեղծություններում պատկերում է ետպատերազմյան կյանքը, ստեղծում «խորհրդային աշխատավոր կնոջ կերպարը»։ «Սրտիս մոտիկները» (1958), «Սիրտը ճանապարհին» (1966) ժողովածուները նվիրված են խաղաղության համար պայքարին, ժողովուրդների բարեկամությանը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1