Էմիլ Զոլա

Էմիլ Ֆրանսուա Զոլա ( ), ), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է XIX դարի 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։

Ֆրանսիական քաղաքացիությամբ իտալական ծագմամբ ինժեների որդին իր գրական ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես լրագրող՝ համագործակցելով «L’Evénement», «Le Figaro», «Le Rappel», «Tribune» թերթերի հետ։ Նրա առաջին վեպերից շատերը, այդ թվում՝ «Մարսելյան գաղտնիքներ»-ը (Les mystères de Marseille, 1867) վեպ-թերթոններ էին։ Զոլայի ակտիվ քաղաքական գործունեության մասին են վկայում պարբերաբար թերթերում հրատարակված նրա հոդվածների «Իմ ատելությունը»(«Mes haines»,1866), «Արշավանք»(«Une campagne»,1881), «Նոր Արշավանք»(«Nouvelle campagne»,1886) ժողովածուները։

Զոլան հայտնի է որպես ինդուստրիալ հասարակության ժամանակաշրջանում լիբերալիզմի հետևորդ։ Հատկապես Դրեյֆուսի դատավարության գործում նրա մասնակցությունը և որպես արդյունք տպագրված «Ես մեղադրում եմ» («J’accuse») հոդվածը դարձան 1898-ին դեպի Անգլիա արտաքսման պատճառ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Զոլա, Էմիլ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Զոլա, Էմիլ
    Հրապարակվել է 1964
    Գիրք
  2. 2
    Զոլա, Էմիլ
    Հրապարակվել է 1963
    Գիրք