Երեմիա Մեղրեցի

մինի Երեմիա Մեղրեցի, Երեմիա Վարդապետ (, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 17-րդ դարի հայ բանասեր, բառարանագիր, հրատարակիչ։ Եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ 17-րդ դար 60-ական թվականներին կազմել է Աստվածաշնչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարանը (համաբարբառ), որ ձեռագրերում նշվում է «Համառօտ գումարումն եւ լուծումն բառից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագրով (Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ №№ 451, 3468, 7012 և այլն)։ 1698 թվականին Ալիկոռնոյում (Իտալիա) նախորդ բառարանների, ինչպես նաև Աստվածաշնչի բառերի հիման վրա կազմել, հրատարակել է մի այլ համահավաք բառարան՝ «Բառգիրք հայոց»։ Լինելով առաջին հայերեն ընդարձակ (ավելի քան 8500 բառ հոդված) տպագիր բառարանը՝ զգալի դեր է կատարել ժամանակի մշակութային կյանքում։ Երեմիա Մեղրեցին հրատարակել է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698 թվականին)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Երեմիա Մեղրեցի', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Երեմիա Մեղրեցի
    Հրապարակվել է 1698
    Կարդալ առցանց
    Գիրք
  2. 2
    ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, 1100-1173
    Հրապարակվել է 1702
    Այլ հեղինակներ: “…Երեմիա Մեղրեցի…”
    Կարդալ առցանց
    Գիրք