Եվգենի Եվտուշենկո

}} Եվգենի Եվտուշենկո (, ), խորհրդային և ռուս պոետ, նաև վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։ 1949 թվականին հրապարակվել է առաջին բանաստեղծությունը։ Երեք տարի անց լույս է տեսել նրա առաջին՝ «Ապագայի հետախոյզները» ժողովածուն։ Այդ ժամանակ դա դարձել է ԽՍՀՄ Գրողների միության ամենաերիտասարդ անդամը։ Նա սերտ բարեկամական կապերի մեջ էր խորհրդահայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի, Պարույր Սևակի հետ։ Ռուսերեն է թարգմանել Գևորգ Էմինի բանաստեղծությունները։ 1974 թվականին Երևանում Գևորգ Էմինի և Գարիկ Բանդուրյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երրորդ հիշողություն» խորագրով, որին 1981 թվականին հաջորդել է «Ես սիբիրցի եմ» ժողովածուն։ 1991 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Եվտուշենկո, Եվգենի 1933-', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Եվտուշենկո, Եվգենի 1933-
    Հրապարակվել է 1981
    Գիրք