Ադոլֆ Դիստերվեգ

Ֆրիդրիխ Ադոլֆ Վիլհելմ Դիստերվեգ (, ), գերմանացի մանկավարժ, փիլիսոփա, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։

Ադոլֆ Դիստերվեգը 19-րդ դարի առաջին կեսի ականավոր դեմոկրատ-մանկավարժներից մեկն է, «գերմանացի ուսուցիչների ուսուցիչը»։ Նա եղել է գերմանական ժողովրդական ուսուցչության առաջնորդը, առաջին ուսուցչական ընկերությունների և միությունների կազմակերպիչը։ Նրա բազմամյա հասարակական-մանկավարժական գործունեությունը ցայտուն կերպով արտահայտված առաջադիմական բնույթ ուներ։ Դիստերվեգը պայքարել է ուսուցման դոգմատիզմի դեմ, նա ուսուցման և դաստիարակության հիմնական խնդիրները լուծում էր որպես նորարար և ձգտում իր ժամանակի դիդակտիկան ազատել ձևականության տարրերից։ Նա ձգտել է ժամանակակից կրթությունը վերակառուցել առաջավոր գաղափարների հիմունքներով, ժողովրդական ուսուցիչներին զինել գիտելիքներով և մանկավարժական վարպետությամբ, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքները։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Դիստերվեգ, Ադոլֆ 1790-1866', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Դիստերվեգ, Ադոլֆ 1790-1866
    Հրապարակվել է 1963
    Գիրք