Էդգար Դեգա

Էդգար Դեգա (, ծննդ. անվանումը՝ ''Hilaire-Germain-Edgar De Gas'', ), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Պատկանում է XIX դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի արվեստագետների այն շարքին, որոնք բացահայտեցին աշխարհի նոր ընկալում՝ պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից։

Դեգան ծնվել է հարուստ բուրժուայի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացուցիչների, նկարիչների կոլեկցիոներների միջավայրում։ Հրապուրվել է հին վարպետներով, ուսումնասիրել դասական արվեստն ու մշակույթը, հասուն տարիքում հարել է նատուրալիստների շարժմանը, ցուցադրվել իմպրեսիոնիստների հետ։

Մասնագիտական կրթությունը Դեգան նախ ստացել է Լուի Լամոտի արվեստանոցում, ապա՝ 1855 թվականին ընդունվել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, որը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից էր։ Սակայն ակադեմիական գեղանկարչությունը չի գոհացրել նրան, և Դեգան թողել է ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ։

1856-1860 թվականներին Դեգան պարբերաբար մեկնում է Իտալիա, ուր ուսումնասիրում և ընդօրինակում է Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետներին։ Տարիներ անց նկարիչը խոստովանել է, որ իտալական այս շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում։ 1854-1859 թվականներին ապրել է Իտալիայում, ծանոթացել իտալական քվաթրոչենտոյին։ Կրել է Դոմինիկ Էնգրի ազդեցությունը։

1870-ական թվականներին հարել է իմպրեսիոնիզմին։ Նկարել է Փարիզի փողոցները, թատրոնները, սրճարանները, ձիարշավները, վերստեղծել կապիտալիստական քաղաքի մթնոլորտը («Համաձայնության հրապարակը», մոտ 1875, «Օշինդր», 1876, երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ), պատկերել է կենցաղի և աշխատանքի մարդկանց նկարագրի բնորոշ կողմերը, նրանց պլաստիկական գեղեցկությունը («Արդուկող կանայք», մոտ 1884, Իմպրեսիոնիզմի թանգարան)։ Դեգայի արվեստին բնորոշ է գեղեցկի և սովորականի զուգակցումը։ Բազմաթիվ բալետային պատկերների միջոցով հաղորդել է թատրոնի գրավչությունն ու հանդիսավորությունը («Աստղ», պաստել, 1878, Իմպրեսիոնիզմի թանգարան, «Պարի քննություն», պաստել, 1880, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Դեգայի 1880-1890-ական թվականների գործերը գուներանգով ավելի հարուստ են («Երկնագույն պարուհիներ», պաստել, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))։ Դեգան ստեղծել է բազմաթիվ քանդակներ (պարուհիներ, ձիեր, լողացողներ)՝ ձգտելով պլաստիկական արտահայտչականության։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Դեգա, Էդգար 1984-1917', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Դեգա, Էդգար 1984-1917
    Հրապարակվել է 2009
    Գիրք