Դավիթ Անհաղթ

Դավիթ Անհաղթ (), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունական դպրոցի գլխավորական գործիչներից։

Կյանք

Ըստ հին հայկական աղբյուրների՝ ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է V դարի 70-ական թվականներին, և մահացել է VI դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը V դարի վերջերին և VI դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։

Ստեղծագործություն

Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն լեզվով։ Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։

Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 12 արդյունքները 12 այս փնտրման համար 'Դավիթ Անհաղթ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Դավիթ Անհաղթ, 475-VIդ. կես
    Հրապարակվել է 1976
    Գիրք
  2. 2
    Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես
    Հրապարակվել է 1975
    Գիրք
  3. 3
    Դավիթ Անհաղթ, 475-VIդ. կես
    Հրապարակվել է 1932
    Գիրք
  4. 4
    Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես
    Հրապարակվել է 1980
    Գիրք
  5. 5
    Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես
    Հրապարակվել է 1980
    Գիրք
  6. 6
    Դավիթ Անհաղթ, 475-VIդ. կես
    Հրապարակվել է 1999
    Գիրք
  7. 7
    Դավիթ Անհաղթ
    Հրապարակվել է 1967
    Գիրք
  8. 8
    Պորփիւր
    Հրապարակվել է 1793
    Այլ հեղինակներ: “…Դավիթ Անհաղթ, 475-VI դ. կես…”
    Կարդալ առցանց ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ
    Վերծանութիւնք ներածութեան Պորփիւրի
    Լուծմունք ներածութեան Պորփիւրի
    Գիրք
  9. 9
    Դավիթ Անհաղթ, 475-VIդ. կես
    Հրապարակվել է 2008
    Գիրք
  10. 10
    Դավիթ Անհաղթ
    Հրապարակվել է 1960
    Գիրք
  11. 11
    Դավիթ Անհաղթ
    Հրապարակվել է 1980
    Գիրք
  12. 12
    Սիմէոն Ջուղայեցի
    Հրապարակվել է 1728
    Այլ հեղինակներ: “…Դավիթ Անհաղթ, 475-VIդ. կես…”
    Կարդալ առցանց
    Գիրք