Գրիգոր Նարեկացի

Սուրբ Գրիգոր Նարեկացի (), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Սրբացվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթնակետը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում Մատյան ողբերգության չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), Մատյան ողբերգության պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են 10-րդ դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» պոեմի մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն։

Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։

Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդը պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 20 արդյունքները 66 այս փնտրման համար 'Գրիգոր Նարեկացի, 940-1003', հարցման ժամանակը: 0.03s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2007
    Գիրք
  2. 2
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2001
    Գիրք
  3. 3
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2001
    Գիրք
  4. 4
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1992
    Գիրք
  5. 5
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1961
    Գիրք
  6. 6
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2001
    Գիրք
  7. 7
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2012
    Գիրք
  8. 8
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2016
    Գիրք
  9. 9
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1977
    Գիրք
  10. 10
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1984
    Գիրք
  11. 11
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1988
    Գիրք
  12. 12
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2009
    Գիրք
  13. 13
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1969
    Գիրք
  14. 14
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2018
    Գիրք
  15. 15
  16. 16
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1902
    Գիրք
  17. 17
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 2005
    Գիրք
  18. 18
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1807
    Կարդալ առցանց
    Գիրք
  19. 19
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1782
    Կարդալ առցանց
    Գիրք
  20. 20
    Գրիգոր Նարեկացի, 940-1003
    Հրապարակվել է 1763
    Կարդալ առցանց
    Գիրք