Նիկոլայ Գոգոլ

Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ ( (ի ծնե տրված ազգանունը՝ Յանովսկի (Яновский), ), ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ։ Ռուսական գրականության դասականներից։

Սերում է Գոգոլ-Յանովսկիների ազնվական տոհմից

Ժամանակակիցները նրան համարել են ռուսական ռեալիստական գրականության նատուրալիստական դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը, սակայն հետագայում գրականագետները նրա ստեղծագործություններում բացահայտել են ռոմանտիկական զգացմունքայնություն՝ սյուրռեալիզմի և գրոտեսկի դրսևորումներով հանդերձ («Քիթը», «Շինելը», «Վիյը», «Նևսկի պողոտան»)։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններում («Երեկոներ՝ Դիկանկայի մերձակա խուտորում») զգացվում է ուկրաինական մշակույթի, բանահյուսության ազդեցությունը։ Ուշ շրջանի երկերում («Ռևիզորը», «Մեռած հոգիներ») ծաղրի է ենթարկել քաղաքական կոռուպցիան ռուսական կայսրությունում։ Գոգոլի լավագույն ստեղծագործություններից են համարվում նաև «Տարաս Բուլբա» վեպը, «Ամուսնություն» թատերգությունը, «Ցնորվածի հուշատետրը», «Պատմություն այն մասին, թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ», «Դիմանկարը» և այլ պատմվածքներ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Գոգոլ, Նիկոլայ, 1809-1852', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գոգոլ, Նիկոլայ, 1809-1852
    Հրապարակվել է 1952
    Գիրք