Պոլ Գոգեն
}}էժեն Անրի Պոլ Գոգեն (, ), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ։ Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են նաբիզմի և սիմվոլիզմի վրա և նախանշել են էքսպրեսիոնիստական ուղղությունը։
Գոգենի ստեղծագործության վաղ շրջանը կապված է իմպրեսիոնիզմին։ Պ․ Գոգեն, Ինքնանկար (1903, Սալմանովիչի հավաքածու, ժնև) Ընդհանրացված կերպարների, երևույթների խորհրդավոր իմաստի որոնումները, կյանքի վաղնջական, քարացած ձևերի նկատմամբ հետաքրքրությունը («Տեսիլք քարոզից հետո», 1888, «Դեղին Քրիստոս», 1889) Գոգենի ստեղծագործությունը մոտեցնում են սիմվոլիզմին, հանգեցնում գեղանկարչական նոր համակարգի («սինթետիզմի»), որին բնորոշ է ձևերի և գծերի ընդհանրացվածությունը և պարզեցվածությունը, մաքուր գույների առանձին հարթությունների ռիթմիկ համադրումը («Սրճարան Առլում», 1888)։ Ցա․ Ս․ Գոգեբաշվիլի Ն․ Վ․ Գոգոլ. Ստեղծագործական որոնումներով և «իդեալական հասարակության» երազանքներով համակված, նա 1891 թվականին մեկնել է Տահիտի կղզի (Օվկիանիա), ստեղծել գույնի էմոցիոնալ հագեցվածությամբ, հարթ, ստատիկ կոմպոզիցիաներով, դեկորատիվության և մոնումենատալության օրգանական միաձուլումով առանձնացող ստեղծագործություններ, ուր շեշտված է բնության և մարդու ամբողջականության գաղափարը («Տահիտյան հովվերգություններ», 1893, Էրմիտաժ, Լենինգրադ, «Ծանծաղուտ», 1901, Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, ևն)։ Կատարել է քանդակագործակաև, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներ, գրել իր ստեղծագործական սկզբունքները պարզաբանող գրական և քննադատական հոդվածներ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1