Հակոբ Գյուրջյան

Հակոբ Մարգարի Գյուրջյան (), հայ քանդակագործ։ Հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ։ Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները։

Հակոբ Գյուրջյանը արվեստագետների շրջանում միջազգային ճանաչման արժանացած քանդակագործներից է։ Չնայած նա կրթություն ստացել և հիմնականում ստեղծագործել է Ֆրանսիայում, բայց զգալի չափով կապված է եղել հայ իրականությանը և իր ստեղծագործության մեջ զանազան առիթներով տեղ է տվել հայ ժողովրդի ներկայացուցիչներին` որոշ չափով առնչված մնալով նոր շրջանի հայ քանդակագործությանը։ Գյուրջյանի ստեղծագործության ձևավորումը տեղի է ունեցել նախ ռուսական դպրոցում` Մոսկվայում, ապա` ֆրանսիական դպրոցում` Փարիզում, որտեղ նա աչքի առաջ ունեցել է թե' ժամանակակից, թե' անցյալի դասական արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ, որոնք նպաստել են նրա կատարելագործմանը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Գյուրջյան, Հակոբ', հարցման ժամանակը: 0.11s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գյուրջյան, Հակոբ
    Հրապարակվել է 1966
    Գիրք