Գաբրիել Գարսիա Մարկես
}}Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես (, ), կոլումբիացի վիպագիր, կարճ պատմվածքների հեղինակ, սցենարիստ և լրագրող։ Լատինական Ամերիկայում հայտնի է նաև Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբիական ներքին և արտաքին քաղաքականությունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնսալոն։
Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հայտնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն»-ը (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985)։ Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։ Մոգական ռեալիզմն օգտագործում է մոգական տարրեր և իրադարձություններ սովորական և ռեալիստական իրավիճակներում։ Նրա որոշ գործերի իրադարձությունները ծավալվում են Մակոնդո կոչվող հորինված գյուղում (այս վայրը ստեղծելիս գրողը ներշնչվել է իր ծննդավայր Արակատակայից), և դրանց մեծ մասն անդրադառնում են միայնության թեմային։
2014 թվականի ապրիլին՝ Գարսիա Մարկեսի մահից հետո, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նրան անվանել է «երբևէ ապրած ամենանշանավոր կոլումբիացին»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7Հրապարակվել է 2011Այլ հեղինակներ: “…Գարսիա Մարկես, Գաբրիել…”
Գիրք -
8
-
9