Յոհան Գալթունգ
Յոհան Վինսենթ Գալթունգ (), նորվեգացի սոցիոլոգ, խաղաղության և հակամարտության ուսումնասիրությունների գիտակարգի հիմնադիր։1959 թ․ Գալթունգը հիմնադրել և մինչ 1970 թ․ ղեկավարել է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (ՕԽՀԻ)։ 1964 թ․ հիմնադրել է ''Խաղաղության հետազոտությունների ամսագիրը։'' Օսլոյի համալսարանում 1969 թ․ ստանձնել է աշխարհում առաջին՝ խաղաղության և հակամարտության ուսումնասիրություններին նվիրված ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1977 թվականին հրաժարվելով Օսլոյում դասավանդելուց՝ սկսել է դասախոսություններով հանդես գալ մի շարք այլ համալսարաններում։ Իբրև վաստակավոր պրոֆեսոր՝ 1993-2000 թվականներին Հավայան համալսարանում դասավանդել է խաղաղագիտություն։ Տեղափոխվելով Կուալա Լումպուր՝ մինչև 2015 թվականը դասավանդել է Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում։
Գալթունգը 1950-ական թվականներից հանդիսանում է Նոր ձախակողմյանների շարժման կարկառուն ներկայացուցիչ։ Հայտնի է 1950-ականներին սոցիոլոգիայի ոլորտում, 1960-ականներին՝ քաղաքագիտության, 1970-ականներին՝տնտեսագիտության և պատմության, իսչպես նաև 1980-ականներին մակրոպատմության, մարդաբանության և աստվածաբանության ոլորտներում կատարած իր ներդրումներով։ Գալթունգը հանդիսանում է «խաղաղության հետազոտություն» տերմինի հեղինակը։ Մշակել է մի շարք ազդեցիկ տեսություններ, ինչպես օրինակ, դրական եւ բացասական խաղաղության, ստրուկտուրալ բռնության, հակամարտության ևհակամարտության կարգավորման տեսությունները, խաղաղաշինության հայեցակարգը, իմպերիալիզմի կառուցվածքային տեսությունը և Միացյալ Նահանգների՝ միաժամանակ թե՛հանրապետություն և թե՛ կայսրություն լինելու տեսությունը։ Հաճախ հանդես է եկել արևմուտքի՝ Գլոբալ հարավի նկատմամբ վերաբերմունքի քննադատական գնահատականով։ 1987 թվականին արժանացել է «Ճիշտ ապրուստի» մրցանակին «խաղաղությանը հանգեցնող պայմանների ու հանգամանքների» համակարգված և բազմաշերտ ուսումնասիրության համար։ Ինչպես նաև, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների և շնորհակալագրերի։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2
-
3