Դեն Բրաուն
Դեն Բրաունը (, ), ամերիկացի գրող և լրագրող։ Հեղինակ է այնպիսի հանրահայտ գործերի, ինչպիսիք են՝ «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և Սատանաներ» (2000), «Ինֆեռնո» (2013) և այլն։ Երեք վեպերի մոտիվներով էլ հետագայում ստեղծվել են ֆիլմեր։ Դեն Բրաունի գրքերը թարգմանվել են 52 լեզուներով։Հեղինակի գործերում որպես գլխավոր գործող անձ հանդես է գալիս Ռոբերտ Լենգդոն անունով երևակայական կերպարը․ հիմնական թեմատիկան պատմական տարբեր ժամանակաշրջաններն են, ինչպես նաև քրիստոնեությունը։ Այդ երկուսի համադրումը հաճախ տեղիք է տալիս հակասության, սակայն Բրաունը ասում է, որ իր գրքերը հակաքրիստոնեական բովանդակություն չունեն։
Գրողի հետաքրքրությունը ինչպես քրիստոնեության, այնպես էլ ծածկագրերի ու խորհրդավոր արժեքների հանդեպ գալիս է մանուկ հասակից։ Հայտնի է, որ տոնական օրերին նրանց ընտանիքը հաճախ ուղևորվել է գանձեր որոնելու։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1