Բունիաթ Սեբաստացի
Բունիաթ Սեբաստացի (), XVII դարի հայ բժիշկ։Ծնվել է Սեբաստիայում։ Հիմնականում ապրել ու ստեղծագործել է Սամսուն քաղաքում։ 1626 թվականին Մարզվանում խմբագրել է Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատությունը՝ կատարելով արժեքավոր լրացումներ։ Օգտվելով հայ և արաբ բժիշկների գործերից (Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի, Գրիգորիս Բժշկապետ)՝ 1630 թվականին Սամսուն քաղաքում գրել է «Գիրք բժշկութեան տոմարի» աշխատությունը՝ բաղկացած 50 գլխից։ Գրքում նկարագրել է ստամոքսի, աղիքների, լյարդի, երիկամների, սեռական օրգանների, աչքի, ականջի, քթի հիվանդությունների, թուլամտության, լուծանքի և թերլուծանքի, ջերմերի, ուռուցքների ախտանշանագիտությունը, բուժման եղանակները, հիվանդի խնամքն ու սննդակարգը։ Մի քանի գլուխներ նվիրված են դեղամիջոցներին և նրանց բաղադրությանը։ XIX գլխում զիպահ (կոկորդի լորձաթաղանթի խոցոտումով և այտուցով ընթացող հիվանդություն) կոչվող հիվանդության սուր տեսակի դեպքում առաջարկել է վիրաբուժական փոքր միջամտություն։
Գտնում էր, որ սովորելու համար չկա ավելի լավ առարկա քան գիտությունը, քանի որ բժշկի աշխատանքը կապված է Աստծո «մեծագույն ստեղծագործության»` մարդու, առողջության հետ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1