Ռու Բորսոն

Ռու Բորսոն (Roo Borson, իսկական անունը Ռութ Էլիզաբեթ Բորսոն, Ruth Elizabeth Borson, ), կանադացի անգլիագիր բանաստեղծ։

Ծնվել է 1952 թ.-ին։ 1973 թ.-ին բակալավրի աստիճան է ստացել Գոդարդ քոլեջում, 1977 թ.-ին մագիստրոսի կոչում է ստացել Բրիթիշ Քոլումբիա համալսարանում։ Դասախոսել է Արևմտյան Օնթարիոյի համալսարանում (1987-88), Քոնքորդիայի համալսարանում (1993)։

Գրական ընթերցումներով հանդես է եկել Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, ներկայացվել մի շարք անթոլոգիաներում, ինչպիսիք են «Կանադական չափածոյի նոր օքսֆորդյան գիրք», «Պոեզիան Նորթոնի ներկայացմամբ», «Գրականությունը Նորթոնի ներկայացմամբ» և «Մորնինգսայդ Փեյփըրս» հանդեսները։

Ապրում է Տորոնտոյում ամուսնու՝ բանաստեղծ Քիմ Մալթմանի հետ։

«Կարճ զբոսանք Օիշիդա՝ գետի երկյանքով» գիրքը, որը Ռու Բորսոնի բանաստեղծությունների իններորդ ժողովածուն է, 2004 թ.-ին բանաստեղծուհուն բերեց Կանադայի ամենամեծ գրական պարգևը՝ «Գավընը Ջենըրըլ» մրցանակը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բորսոն, Ռու', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Բորսոն, Ռու
    Հրապարակվել է 2007
    Գիրք