300px|մինի|Սարտրը և դը Բովուարը 1920-ական թվականներին300px|մինի|Սարտրի և դը Բովուարի շիրիմը Փարիզի Մոնպառնաս թաղամասի գերեզմանատանըՍիմոնա դը Բովուար (, ), ֆրանսիացի գրող, էկզիստենցիալիստ փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, ֆեմինիստական շարժման գաղափարախոս։ Չնայած՝ իրեն փիլիսոփա չի համարել, ունեցել է մեծ ազդեցություն ֆեմինիստական գաղափարախոսության վրա։ Սիմոնա դը Բովուարը գրել է վեպեր, էսսեներ, կենսագրություններ, մենագրություններ և ինքնակենսագրություններ՝ փիլիսոփայության, քաղաքականության և սոցիալական խնդիրների մասին։ Նա հայտնի է դարձել 1949թ․-ին տպագրված «Երկրորդ Սեռը» քննախոսության համար, որտեղ Սիմոնա դը Բովուարը ներկայացնում է կանանց անհավասարության հիմնախնդիրը և ստեղծում ֆեմինիզմի հիմնասյունը։ Հայտնի են նաև նրա «Նա եկել է, որ մնա» և «Մանդարիններ» վեպերը։ Ունեցել է բաց հարաբերություններ ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրիի հետ, ինչը ևս նրա վրա ուշադրություն է գրավել։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բովուար, Սիմոնա դը', հարցման ժամանակը: 0.01s
Հստակեցնել արդյունքները