Յոհաննես Բոբրովսկի

Յոհաննես Բաբրովսկին (, )՝ 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի նշանավոր բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ է, ով ժամանակակից բանաստեղծությունը հարստացրել է լեզվական եզակի չափաբերումներով, ձևական և բովանդակային ուրույն համադրություններով, նյութի և թեմատիկայի բացառիկ զուսպ և տարողունակ արծարծումներով։ Իբրև գերմանական բնապաշտական ավանդույթի շարունակող (նրա սիրած փիլիսոփաներից էր Համանը)՝ նա 20-րդ դարի բանաստեղծության նորարարության սկզբունքները պատկերացնում էր նրա բնական բնույթով և կառուցվածքով. բոբրովսկիական բանաստեղծության խիզախ նորարարությունը հիմնված է թե‘ պոետիկայի և թե‘ մարդկային ապրումների և ընկալումների սահմանների ընդլայնման վրա։ ''Բանաստեղծության սահմանները ընդլայնվում են, երբ ընդլայնվում են մարդու ապրումների սահմանները''. այս սկզբունքը գերմանացի բանաստեղծի ժառանգությունը դարձնում է եզակի։ Այն եվրոպական բանաստեղծության բնանկարի ամենահարուստ դրսևորումներից է։ Պատկերի, մետաֆորի, տոնայնության, լեզվի, շարահյուսության և շարադասության նուրբ, անբռնելի, գրաֆիկական նրբագծերը այդ բանաստեղծությունը դարձնում են հետպատերազմյան համաշխարհային բանաստեղծության մի եզակի էջը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բոբրովսկի, Յոհաննես', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Բոբրովսկի, Յոհաննես
    Հրապարակվել է 1980
    Գիրք