Ալեքսանդր Բլոկ

Ալեքսանդր Բլոկ (Александр Александрович Блок, ), ռուս բանաստեղծ։ Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող)։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ պատմական-բանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա. Ն. Բեկետովը։

1903 թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ։ 1904 թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով։

1917 թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում։ Մահացել է 1921 թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին։

Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Բլոկ, Ալեքսանդր 1880-1921', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Բլոկ, Ալեքսանդր, 1880-1921
    Հրապարակվել է 1986
    Գիրք
  2. 2
    Բլոկ, Ալեքսանդր 1880-1921
    Հրապարակվել է 1968
    Գիրք