Առաքել Բահաթրյան

Առաքել Բաբայի Բահաթրյան (), հայ մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ։

Ծնվել է ավանդական մանկավարժների ընտանիքում։ Եղել է Լազարյան ճեմարանի սան, Սմբատ Շահազիզի աշակերտն ու ընկերը։ Որպես բացառիկ ընդունակությունների տեր նրան ուղարկում են Գերմանիա, որտեղ 1874-1876 թթ. սովորում է նախ Հեյդելբերգի, հետո Լայպցիգի համալսարաններում։ Հետո ուղևորվում է Ղրիմ՝ իբրև թաթարական գիմնազիայի տնօրեն, Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոցի մանկավարժության դասատու, Ռոստովի Նախիջևանի թեմական դպրոցի տնօրեն, օգնում նոր սերնդի դաստիարակներին։

Թիֆլիսում լույս են տեսել նրա մի շարք աշխատությունները, ինչպես «Քերականություն աշխարհիկ լեզվի» (1879), «Ուղեցույց հայ ուսուցչի» (1882), «Համառոտ գործնական հոգեբանություն» (1882), «Ծաղկոց» (1882), «Առաջին ընթերցարան» (արժանացել է երեք տպագրության)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բահաթրյան, Առաքել, 1848-1883', հարցման ժամանակը: 0.04s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Բահաթրյան, Առաքել, 1848-1883
    Հրապարակվել է 1882
    Գիրք