Բակ

Բակ, # բնակելի կառույցին առընթեր կամ դրա համալիրի մեջ մտնող որոշակի տարածք, ուր զբաղվում են տնային տնտեսությամբ, օգտագործվում է նաև որպես ժամանցի ու հանգստի վայր։ Կան ծածկած և բաց բակեր։ Ծածկած բակը գլխատան համալիրի բաղկացուցիչ մասերից է, տարածված է եղել Հայաստանի բարձրավանդակային, խստաշունչ բնություն ունեցող և անտառազուրկ շրջաններում։ Բնակարանի համալիրին առընթեր բաց բակը տարածված է Հայաստանի անտառային, բարեխառն շրջաններում։ Արարատյան հովտի գյուղերում գոյատևող ծածկած բակի տարատեսակը կոչվում է նաև շվաք։ Հայաստանի գյուղերին բնորոշ են բնակավայրերից մեկուսի արտադրական խոշոր բակերը։ Ժամանակակից քաղաքային բնակելի շենքերի բակերը ծառապատված են, ունեն երեխաների համար հատկացված մարզական և խաղային հրապարակներ, երբեմն՝ լողավազաններ։ Խորհրդային տարիներին արձակուրդների ընթացքում բակերում կազմակերպվում էին բակային ճամբարներ։ # Հայկական տեղանվան վերջավորություն՝ գյուղ, շեն իմաստով։ Սյունիք նահանգի Սոդք և Գեղարքունիք գավառներում եղել են այդ վերջավորությամբ գյուղեր․ Խորասանաբակ, Խոնթաբակ, Տկոլաբակ, Ատրմղենաբակ, Գեղամաբակ (IX դ․ Գաբուռն Վասակ իշխանը նորոգել է այս գյուղը և վերանվանել Վասակաշեն, 1513-ից կոչվել է Բասարգեչար, 1969-ից՝ Վարդենիս), Վաչեիբակ, Ղաչուրաբակ, Սահակաբակ, Դպրաբակ, Համամաբակ, Վարդանաբակ, Արևիսաբակ, Նորաբակ, Ջաջուրաբակ, Կոզաբակ, Հոսաբակ,Գետաբակ ևն։ Թուրքական նվաճումների ժամանակ բակ վերջավորությամբ հայկական շատ տեղանուններ աղավաղվել և հնչյունափոխվել են (օրինակ՝ Գետաբակը դարձել է Գետաբեկ ևն)։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 20 արդյունքները 28 այս փնտրման համար 'Բակ', հարցման ժամանակը: 0.06s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Գիրք
  2. 2
    Գիրք
  3. 3
    Գիրք
  4. 4
    Գիրք
  5. 5
    Գիրք
  6. 6
    Գիրք
  7. 7
    Գիրք
  8. 8
    Գիրք
  9. 9
    Գիրք
  10. 10
    Գիրք
  11. 11
    Բակ
    Հրապարակվել է 1896
    Գիրք
  12. 12
    Գիրք
  13. 13
    Գիրք
  14. 14
    Գիրք
  15. 15
    Գիրք
  16. 16
    Գիրք
  17. 17
    Գիրք
  18. 18
    Գիրք
  19. 19
    Հրապարակվել է 1988
    Գիրք
  20. 20
    Գիրք