Միխայիլ Բախտին,(, ), ռուս փիլիսոփա, մշակութաբան, եվրոպական մշակույթի և արվեստի տեսաբան, լեզվի, եվրոպական վեպի պատումի և ժանրի վիպական (էպիկական) ձևի (ֆորմայի) հետազոտող։ Բախտինը եվրոպական վեպի նոր տեսության, այդ թվում՝ գեղարվեստական երկում բազմաձայնության (պոլիֆոնիա) հայեցակարգի հիմնադիրն է։ Ուսումնասիրելով Ֆրանսուա Ռաբլեի վեպի գեղարվեստական սկզբունքները՝ Բախտինը զարգացրեց ժողովրդական ունիվերսալ ծիծաղի մշակույթի տեսությունը։ Հենց Բախտինին են պատկանում գրականագիտական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բազմաձայնությունը, ծիծաղի մշակույթը, քրոնոտոպը, կառնավալացումը, մենիպեան։ Իր աշխատություններում նա ուսումնասիրել է նաև գեղարվեստական գրականության մեջ մարմնի և հոգու՝ դեռևս Միջնադարից բխող հակամարտության խնդիրը՝ առանձնացնելով «հոգևոր աճ» և«մարմնական անկում» եզրույթները։ Բախտինը նաև լեզվաբանական աշխատությունների հեղինակ է. դրանցում նա ուսումնասիրել է հատկապես լեզվի զարգացման ընդհանուր տեսության հարցերը, ոճաբանությունը և խոսքի մշակույթը։ Նա նաև առաջնորդն է փիլիսոփայական - գիտական այն խմբակի, որը հայտնի է«Բախտինի խմբակ» անունով։
Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Բախտին, Միխայիլ, 1895-1975', հարցման ժամանակը: 0.01s
Հստակեցնել արդյունքները