Օնորե դը Բալզակ

Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, ''դը'' մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, , ), ֆրանսիացի գրող։

Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-1813 թվականներին Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-1819 թվականներին՝ Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողել է այդ զբաղմունքը՝ նվիրելով իրեն գրականությանը։

1823 թվականից սկսել է հրապարակվել, 1825-1828 թվականներին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։

1829 թվականին լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (''Les Chouans'') պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (''Scènes de la vie privée'', 1830), «Երկարակեցության կենսահյութը» (''L'Élixir de longue vie'', 1830-1831), «Գոբսեկ» վիպակը (''Gobseck'', 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831 թվականին Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Երեսնամյա կինը»(''La femme de trente ans'') վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (''Contes drolatiques'', 1832-1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (''Louis Lambert'', 1832) և հատկապես «Սերաֆիտան» (''Séraphîta'', 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։

Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրական 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։

1834 թվականին Բալզակի մոտ միտք է առաջանում իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը, որոնցում ներկայացված է լինելու իր ժամանակի բարքերի համայնապատկերը, ամփոփել մի բազմահատոր շարքի մեջ։ Այդ շարքը նա հետագայում վերնագրեց «Մարդկային կատակերգություն»։

Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա բաժանել է այն երեք մասի՝ «Էտյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էտյուդներ» և «Անալիտիկ էտյուդներ»։ Առաջին մասի մեջ ներառվեցին «Մասնավոր կյանքի դրվագները» («Գոբսեկ», «Երեսնամյա կինը», «Գնդապետ Շաբեր» (''Le colonel Chabert'', 1844), «Հայր Գորիո» (''Le Père Goriot'', 1834-1835)) և այլն); «Գավառական կյանքի դրվագներ» («Տուրի հոգևորականը» (''Le curé de Tours'', 1832), «Էժենի Գրանդե» (''Eugénie Grandet'', 1833), «Կորսված պատրանքներ» (''Les Illusions Perdues'', 1837-1843) և այլն), «Դրվագներ փարիզյան կյանքից» («Տասներեքի պատմությունը» եռագրությունը (''L’Histoire des Treize'', 1834), «Ցեզար Բիրոտո» (''César Birotteau'', 1837), «Նյուսինգենի դրամատունը» (''La Maison Nucingen'', 1838) և այլն), «Ռազմական կյանքի դրվագներ», «Քաղաքական կյանքի դրվագներ», «Գյուղական կյանքի դրվագներ»։ Հետագայում շարքը համալրվեց «Մոդեստա Մինյոն» (''Modeste Mignon'', 1844), «Զարմուհի Բեթը» (''La Cousine Bette'', 1846), «Զարմիկ Պոնսը» (''Le Cousin Pons'', 1847) վեպերով, ինչպես նաև շարքն ամփոփող «Ժամանակակից պատմության աստառը» (''L’envers de l’histoire contemporaine'', 1848) վեպով։

Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-1960-ական թվականներին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 8 արդյունքները 8 այս փնտրման համար 'Բալզակ, Օնորե դը, 1799-1850', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1947
    Գիրք
  2. 2
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1949
    Գիրք
  3. 3
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1983
    Գիրք
  4. 4
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1936
    Գիրք
  5. 5
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1956
    Գիրք
  6. 6
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1992
    Գիրք
  7. 7
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1964
    Գիրք
  8. 8
    Բալզակ, Օնորե դը, 1799-1850
    Հրապարակվել է 1946
    Գիրք