Հովիկ Աֆյան

մինի

մինի|Հովիկ Աֆյանի <Կարմիր> վեպի շապիկը ձախից|մինի|329x329փքս Հովիկ Աֆյան (29 հուլիսի 1983 թ., ք.Աբովյան, Հայաստան) լրագրող, խմբագիր, սցենարիստ, գրող, արձակագիր։ Տասնյակ պատմվածքների հեղինակ է, որոնք հրապարակվել են տարբեր գրական հանդեսներում ու կայքերում, ունի 5 տպագրված գիրք, որոնք տարբեր ժամանակներում ընդգրկվել են երևանյան բեսթսելլերների առաջին տասնյակում։ Նրա «Մի գավաթ ռոմ» պատմվածքն 2013 թ. ընդգրկվել է Lավագույն արձակ մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում, իսկ «Մարդերեն չխոսող աղջիկը» պատմվածքն արժանացել է «Գրանիշի» 2020 թ. «Լավագույն արձակ» մրցանակին։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր», «Քաղցր կյանք» և «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակն է։ 2021 թվականին «Կարմիր» վեպը ներկայացրել է Հայաստանը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել է [https://www.tckpublishing.com/2021-readers-choice-award-winners/ «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»]։ Բացի այդ, վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։ Հովիկ Աֆյանը 2021թ. օգոստոսի 1-ին արժանացել է [https://www.evnbookfest.com/post/%D5%B0%D5%B8%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%A1%D6%86%D5%B5%D5%A1%D5%B6 Գրքի երևանյան 4-րդ փառատոնի /Yerevanbookfest/ առաջին մրցանակին։] Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։ 2022թ-ի հոկտեմբերի 5-ին պարգևատրվել է «Ստեփան Ալաջաջյան» երիտասարդական մրցանակով` «Քաղցր կյանք» վեպի համար։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Աֆյան, Հովիկ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Աֆյան, Հովիկ
    Հրապարակվել է 2017
    Գիրք