Աշոտ Ավագյան

}}

Աշոտ Ավագյան (մայիսի 20, 1958, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստագետ, ապրում և ստեղծագործում է Սիսիան քաղաքում։

Ավագյանի արվեստի ելակետը իր հայրենի Սիսիան քաղաքի ու Սյունիքի մշակութային ժառանգությունն է։ Ուխտասարի նեոլիթյան ժայռապատկերների ու միջնադարյան տապանաքարերի պատկերագրությունը արտացոլված են նկարչի գեղանկարչական ստեղծագործություններում, մինչդեռ հնագույն հեքիաթներն ու պատմվածքները, ծիսակատարություններն ու դրանց մեկնաբանությունները, ինչպես նաեւ տեղական հուշարձանները (Զորաց Քարեր, Պորտաքար, Ուխտասարի ժայռապատկերներ) վերարտադրված են նրա փերֆորմանսներում։

2013թ֊ին արվեստագետը արժանացել է պետական մրցանակի իր «Մաշտոց» որմնանկարի համար, որը զարդարում է Մաշտոցի անվան Մատենդարանի սիմպոզիումների սրահը։

Բացի գեղանկարչությունից, Աշոտ Ավագյանը 1981թ․-ից 2016թ․֊ը դասավանդել է «Զախար Խաչատրյանի անվան Սիսիանի Մանկական Գեղարվեստի դպրոցում»։ Իսկ 2010թ․֊ից 2018թ․֊ը համակարգել է «Զորաց Քարեր պատմամշակութային հուշարձանի» աշխատանքները։ alt=Աջից ձախ՝ Մանվել Հովհաննիսյան (Ասկոլկա Մանվել), Աշոտ Մինասյան (Աշոտ Երկաթ), Վարդան Գևորգյան (Գոդոլի Վարդան), Աշոտ Ավագյան (Կոմիսար)։ Հետին պլանում անհայտ մարտիկ՝ շտապօգնության մեքենայի վարորդ|մինի|Սիսական ջոկատի մարտիկները Քարվաճառում 1993թ֊ին Աջից ձախ՝ Մանվել Հովհաննիսյան (Ասկոլկա Մանվել), Աշոտ Մինասյան (Աշոտ Երկաթ), Վարդան Գևորգյան (Գոդոլի Վարդան), Աշոտ Ավագյան (Կոմիսար)։ Հետին պլանում անհայտ մարտիկ՝ շտապօգնության մեքենայի վարորդ 1988թ֊ից նկարիչը ներգրավված է եղել Հայաստանի, հատկապես Սիսիանի հասարակաքաղաքական կյանքին։ Ավագյանը «Սիսական» ջոկատի կազմում մասնակցություն է ունեցել բոլոր երեք Արցախյան պատերազմներին։ 1990թ֊ից ՀՅԴ անդամ է։ Եղել է Սիսիանի շրջկոմի պատգամավոր, ապա նաև ավագանու անդամ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ավագյան, Աշոտ', հարցման ժամանակը: 0.07s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ավագյան, Աշոտ
    Հրապարակվել է 2013
    Այլ հեղինակներ: “…Ավագյան, Աշոտ…”
    Գիրք