Ավագ

Ավագ Ծաղկող (), հայ միջնադարյան մանրանկարիչ, կիլիկյան դպրոցի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Սիսում, Գլաձորում, Սուլթանիայում, Մարաղայում, Փայտակարանում, Կիլիկիայում։

13-14-րդ դդ. Արևելյան Հայաստանում կազմակերպված բարձր տիպի դպրոցները, կից նկարչական արվեստանոցներով անջնջելի հետք թողեցին հայոց մշակույթի պատմության մեջ։ Այդպիսի դպրոցներից մեկում էլ՝ Գլաձորի համալսարանում, խոշոր մանկավարժ ու գիտնական Եսայի Նչեցու մոտ իր կրթությունը ստացավ Ավագ Ծաղկողը։ Նա եղել է նաև դպիր, աշխատել է ոչ միայն Գլաձորում, այլ նաև Կիլիկիայում և Պարսկաստանում։ Հայտնի է որ Սարգիս Պիծակի հետ միասին նկարազարդել է 1336 թվականի ավետարանը։

thumb|250x250px|1337 թվականի հայկական մանրանկար՝ կատարված Ավագ Ծաղկողի կողմից Սուլթանիայում (Թավրիզ)։Ավագի գեղանկարչական ժառանգությունից մեզ հասել է յոթ ձեռագիր։ Այդ ձեռագրերի մանրանկարչությունը բացահայտում է ավանդույթներով, նոր ճաշակի արտահայտմամբ, ինչպես նաև ինքնուրույն պրպտումներով հարուստ մի արվեստ։ Դասականի զգացողությունը Ավագի մոտ երևան է գալիս մերթ առանձին կերպարների մեկնաբանման, մերթ յուրօրինակ հավասարակշռություն հաղորդելու, մերթ էլ ներդաշնակ գունային ընդհանրացումների հասնելու ձգտման մեջ։ Բայց Ավագի արվեստի մեծ նվաճումը տարբեր դիտակետերից, տարբեր դիրքերում ու հարթություններում մարմնի պատկերումն է։ Սա է այն կարևոր նորույթը, որ բերեց հայ արվեստ ռոսլինյան գիծը շարունակող ու ամբողջացնող այս տաղանդավոր վարպետը։ Նորարարությունների մեջ նա համարձակ է ու համառ, նոր արվեստի թե՛ ներքին բովանդակությունը, թե՛ ոճական հիմքերն այնքան դինամիկ են, որ զուգահեռներ են առաջացնում ժամանակի հզոր գեղարվեստական ուղղություններից մեկի՝ պալեոլոգյան արվեստի հետ։

Պատկերազարդման գործունեությամբ և կատարման վարպետությամբ աչքի է ընկնում 1337 թվականի ավետարանը։ Այս ձեռագիրը նա ընդօրինակել և նկարազարդել է պարսկաստանի Սուլթանիա քաղաքում։ Ձեռագիրը հարուստ է թեմատիկ նկարներով։ Ձեռագրում կան այնպիսիները, որոնք քիչ են հանդիպում։ Օրինակ՝ «Բարի Սամարացին», «Պիղատոսը լվանում է ձեռքերը», «Հուդայի մահը»։ Գունագեղ ու շքեղ են նրա նկարազարդված խորանները ու անվանաթերթերը։ Ավագի արվեստում համատեղվում են Գլաձորի և Կիլիկիայի մանրանկարչության առանձին տարրեր։

Իր ամբողջության մեջ Ավագի արվեստը խոշոր նշանակություն ունի ողջ հայ մանրանկարչության պատմության համար։ Այն վկայում է հայ մշակույթի ասպարեզում 13-րդ դարի վերջից սկսած ու 14-րդ դարում իր բարձրակետին հասած տեղաշարժերի ու քրիստոնյա աշխարհի արվեստների հետ նրանց համահունչ լինելուն։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 20 արդյունքները 99 այս փնտրման համար 'Ավագ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Դադայան, Խաչատուր Զավենի
    Հրապարակվել է 2009
    Այլ հեղինակներ: “…Հարությունյան, Ավագ…”
    Գիրք
  2. 2
  3. 3
    Այլ հեղինակներ: “…Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), 1911-1990…”
    Գիրք
  4. 4
    Այլ հեղինակներ: “…Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), 1911-1990…”
    Գիրք
  5. 5
  6. 6
    Գիրք
  7. 7
    Գիրք
  8. 8
    Գիրք
  9. 9
    Գիրք
  10. 10
    Գիրք
  11. 11
  12. 12
    Իսահակյան, Ավետիք, 1875-1957
    Հրապարակվել է 2001
    Այլ հեղինակներ: “…Խաչատրյան, Ավագ Խաչատուրի, 1932-…”
    Գիրք
  13. 13
    Լիխտենբերգ, Գեորգ Քրիստոֆի
    Հրապարակվել է 1979
    Այլ հեղինակներ: “…Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), 1911-1990…”
    Գիրք
  14. 14
    Հրապարակվել է 2003
    Այլ հեղինակներ: “…Խաչատրյան, Ավագ Խաչատուրի, 1932-…”
    Գիրք
  15. 15
    Այլ հեղինակներ: “…Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), 1911-1990…”
    Գիրք
  16. 16
    Ավագ
    Հրապարակվել է 2006
    Գիրք
  17. 17
    Այլ հեղինակներ: “…Եփրեմյան, Ավագ Պապիկի, 1958-…”
    Գիրք
  18. 18
    Հարությունյան, Ավագ
    Հրապարակվել է 2001
    Գիրք
  19. 19
    Հարությունյան, Ավագ
    Հրապարակվել է 2004
    Գիրք
  20. 20
    Հրապարակվել է 2007
    Այլ հեղինակներ: “…Խաչատրյան, Ավագ Խաչատուրի, 1932-…”
    Գիրք