Նիկոլայ Ասեև

Նիկոլայ Ասեև (, ), ռուս խորհրդային բանաստեղծ։

Նիկոլայ Ասեևը ծնվել է 1889 թվականի հունիսի 27 (հուլիսի 7)–ին, Կուրսկի մարզի Լգով քաղաքում։ Տպագրվել է 1913 թվականից։ Նույն թվականին ծանոթացել է Վ. Վ. Մայակովսկու հետ, եղել է նրա գլխավորած «Լեֆ» գրական խմբակի անդամ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գիշերային սրինգ»-ը, գրված 1914 թ., կրել է սիմվոլիզմի, հատկապես՝ ֆուտուրիզմի ազդեցությունը։ Հեղափոխական–ռոմանտիկական պաթոսով են համակված «Սվերդլովյան փոթորիկը» (1924), «Սեմյոն Պրոսկակով» (1928) պոեմները, «Քսանվեց» (1925)՝ նվիրված Բաքվի կոմիսարներին, «Չերնիշևսկի» (1929) բանաստեղծությունները։ Վ. Ի. Լենինի կերպարը Ա. վերստեղծել է «Ռուսական հեքիաթ»–ում (1926)։ «Մայակովսկին սկսվում է» (1940) պոեմը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)։ Հայրենական պատերազմի իրադարձություններն արձագանք են գտել Ասեևի «Առաջին դասակ» (1941), «Հաղթանակի բոցը» (1946) ժողովածուներում։ Նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասն են կազմում կինոսցենարները։ Հիշարժան է հատկապես Սերգեյ Էյզենշտեյնի նշանավոր «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմի սցենարը, որը նա գրել է Նինա Աղաջանովայի հեղինակակցությամբ։ Ասեևը զբաղվել է նաև գրականագիտական հարցերով. այդ առումով հիշարժան է նրա «Ինչո՞ւ և ու՞մ է հարկավոր պոեզիան» խորագիրը կրող հոդվածների ժողովածուն (1961)։ Իր ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում հրատարակել է շուրջ 80 բանաստեղծական ժողովածու։ Թարգմանել է Մաո Ցզե Դունի բանաստեղծությունները։

Նիկոլայ Ասեևը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալով։ Մահացել է 1963 թվականի հուլիսի 16-ին, Մոսկվայում։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Ասեև, Նիկոլայ', հարցման ժամանակը: 0.02s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ասեև, Նիկոլայ
    Հրապարակվել է 1931
    Գիրք