Աքրամ Այլիսլի

Աքրամ Նաջաֆ օղլու Նաիբով (') կամ ծածկանունով՝ Աքրամ Այլիսլի (', ), ադրբեջանցի գրող, արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ։ Նախկինում՝ Ադրբեջանի ժողովրդական գրող, Ադրբեջանի գրողների միության անդամ և խորհրդարանի երրորդ գումարման պատգամավոր։

Նրա ստեղծագործությունները նրա մայրենի ադրբեջաներենից թարգմանվել են նախկին Խորհրդային Միության և աշխարհի մի շարք լեզուներով։ Ադրբեջանի նախագահը նրան շնորհել է հեղինակավոր «Իսթիգլալ» (2002) և «Շոխրատ» շքանշաններ։ 2013 թվականին, Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպի հրապարակումից հետո, որում պատկերված էին ադրբեջանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերը Սումգայիթում և Բաքվում, և որտեղ հայերը կարեկից լույսի ներքո էին ներկայացված, նախագահ Ալիևը ստորագրել է նախագահական հրամանագիր, որով Այլիսլին զրկվել է «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահական կենսաթոշակից։ Նրա գրքերը այրել են ադրբեջանական մտավորականությունն ու հարազատ հայրենակիցները, որդին և կինը հեռացվել են աշխատանքից, իսկ գրողի ականջը կտրելու համար «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թևի անդամներին խոստացել է «առատ վարձատրություն»՝ $ 13,000 (10 հազար մանաթ)։

2014 թվականի մարտին ամբողջ աշխարհի տարբեր հասարակական գործիչներ հանդես են եկել Այլիսլիին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու պաշտոնական խնդրանքով։

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2014 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր»։

2021 թվականի դրությամբ Աքրամ Այլիսլին գտնվում է Բաքվում, փաստացի տնային կալաքի տակ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Այլիսլի, Աքրամ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Այլիսլի, Աքրամ
    Հրապարակվել է 2013
    Գիրք
  2. 2
    Այլիսլի, Աքրամ
    Հրապարակվել է 2013
    Գիրք