Այզեկ Ազիմով

Իսահակ Ազիմով կամ Այզեկ Ազիմով (, ), ամերիկացի գրող-ֆանտաստ, կենսաքիմիկոս։ Ազիմովը գրել և խմբագրել է ավելի քան 500 գիրք, մոտ 90,000 նամակներ և բացիկներ։ Նրա գրքերը հրատարակվել են 10-ից 9-ը գլխավոր կարգերում՝ ըստ Դիվեյնի տասնորդական համակարգի։

Ծնվել է Պետրովիչի ավանում, հրեական ընտանիքում։ 1923 թվականին ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Ազիմովն ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Կրթությամբ կենսաքիմիկոս է։ Կենսաքիմիական հետազոտությունների համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Առավել հայտնի են ռոբոտների մասին նրա գրքերը, այդ թվում՝ «Ես, Ռոբոտս» (I, Robot, 1950), «Պողպատյա քարանձավները» եռագրությունը (The Caves of Steel, 1954), «Մերկ արևը» (The Naked Sun, 1957) և «Արշալույսի ռոբոտները» (The Robots of Dawn, 1983) երկերը։ Արհեստական բանականության ստեղծման բնագավառում աշխատող բազմաթիվ գիտնականներ ընդունում են նրա ստեղծագործությունների ազդեցությունը։

Ազիմովի այլ ֆանտաստիկ ստեղծագործությունների մեջ առանձնանում է «Հիմնադրման եռագրությունը» (The Foundation Trilogy, 1951-1953), որը պատկերում է գալակտիկական կայսրության անկումը։

Աչքի է ընկել նաև գիտահանրամատչելի երկերով, որոնցից են «Ազիմովի բնագիտության ուղեցույցը» (Asimov's Guide to Science, 1972), «Արտերկրային քաղաքակրթությունները» (Extraterrestrial Civilizations, 1979), «Ուսումնասիրելով երկիրն ու տիեզերքը» (Exploring the Earth and the Cosmos, 1982)։

Ազիմովը գրել է նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի մասին գրքեր։ Եղել է Ամերկյան Հումանիստական Ասոցիացիայի նախագահ։ Իր պատվին են կոչել (5020) Ազիմով աստերոիդը, Մարսի վրա խառնարան, Բրուքլինում տարրական դպրոց և գրական մրցանակ։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Ազիմով, Այզեկ', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Ազիմով, Այզեկ 1920-1992
    Հրապարակվել է 1970
    Գիրք
  2. 2
    Ազիմով, Այզեկ
    Հրապարակվել է 1972
    Գիրք