ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան  =   Fundamental Scientific Library of NAS RA

Ծաղիկ : Հանդէս տասնօրէայ /

Ծաղիկ : Հանդէս տասնօրէայ / Տնօրէն եւ խմբագիր՝ Ա. Հայկունի եւ Գ. Չիլինկիրեան. - Զմիւռնիա : տպ. Յարութիւն Տէտէեան, 1861-1865, 1867; Կ. Պոլիս ։ տպ. Արամեան, 1865-1867. - 16 էջ ; 27 x 21 սմ. - 1861-1867

Պրոպագանդել է առաջադիմական-դեմոկրատական, սոցիալ-քաղաքական և ազգային-ազատագրական հայացքները, ձաղկել պահպանողական մամուլը։ Սատարել է աշխարհաբարի և հայ նոր գրականության զարգացմանը։ Ընթերցողներին ծանոթացրել է Միքայել Նալբանդյանի աշխարհայացքին, նյութեր հրապարակել նրա կյանքի ու գործունեության մասին։ Պարզաբանել է Ազգային սահմանադրության էությունը, պայքարել նրա գործադրության համար։ Տպագրել է Ս. Հայկունու, Դ. Չիլինկիրյանի գրական-հրապարակախոսական գործերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի», «Զմյուռնիական նամականի» երկերը, Վիկտոր Հյուգոյի, Ալֆրեդ դը Մյուսեի, էմ. դը ժերարդենի, Վիկտոր Լանգլուայի, Ժան Ռասինի ստեղծագործությունները, նյութեր՝ նվիրված կրթության ու դաստիարակության, թատրոնի զարգացման, մամուլի դերի, տնտեսագիտության, կանանց ազատագրության, ազգապահպանման ու համախմբման հարցերին։ Լուսաբանել է Զմյուռնիայի հասարակական և մշակութային կյանքը։ 1861-ից մինչև 1965 թ.108-ը և 1867թթ. 135-146-ը տպագրվել է Զմյուռնիայում, իսկ 1865-ի. թ. 109-ից մինչև 1867-ի թ.134-ը՝ Կ. Պոլսում:


Ամսագիր
Հասարակական-քաղաքական կյանք--XIXդ.--Պարբերականներ
Սոցիալ-տնտեսական կյանք--XIXդ.--Պարբերականներ


Իզմիր (Զմյուռնիա)
Ստամբուլ
Թուրքիա


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License