ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան

   ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի էլեկտրոնային քարտարանը պարունակում է գրադարանում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները։ ՀԳԳ էլեկտրոնային քարտարանն ունի փնտրման 3 աշխատակարգ՝ պարզ, խորացված (Advanced search) և փնտրում ըստ օժանդակ շտեմարանների (Authority search):

Պարզ փնտրում: «Գրադարանի գրացուցակ» (Library catalog) տողում հավաքում եք տեքստը և իրականացնում որոնումը: Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար կարող եք «Գրադարանի գրացուցակ» ընտրացանկից ընտրել հեղինակ, վերնագիր կամ ISBN և այլն:

Խորացված փնտրում։ Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, նյութի տեսակի, հրատարակման տարեթվի տիրույթի, լսարանի, բովանդակության, ձևաչափի, լեզվի և այլն:

Հեղինակավոր գրառումներով փնտրում։ ՀԳԳ էլեկտրոնային քարտարանն ունի նաև օժանդակ շտեմարաններ՝ անձնանունների, առարկայական խորագրերի, տեղանունների, կազմակերպությունների անունների և այլն: Օժանդակ շտեմարաններով փնտրումը իրականացվում է «Հեղինակավոր գրառումներ» ընտրացանկից ընտրելով համապատասխան գրառման տեսակը՝ Առարկայական խորագիր, Անձնանուն, Տեղանուն, Համընդհանուր վերնագիր, Ժամանակագրական բաժանում:

Log in to your account:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ