Բեռնվում է…
Սաղմոսարան․
Պահպանված է:
Ձևաչափ: | Գիրք |
---|---|
Լեզու: | Armenian |
Հրապարակվել է: |
Վենետիկ ։
Տպագր․ Ջուան-Բատիստա Բովիսի,
1660.
|
Խորագրեր: | |
Առցանց հասանելիություն: | Կարդալ առցանց |
Ցուցիչներ: |
Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
|
Նյութի նկարագրություն: | ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ՍԱՂՄՈՍ / Ի ԴԱՒԻԹ / Գիրք և սաղմոս որ և սաղմոսարան կոչի․ Տպա՛-/գրեալ եղեւ ՛ի գեղեցկաշէն մայրա՛քաղաքն վանա-/տիկ իտունն պօվիսին․ Ի թվականութեանն / Հայոց մեծաց ռճ․ և թ․։ / ՅՀԶ (376) էջ։ Շարվածքը՝ 12,5x8 սմ։ Ութածալ, մամուլանիշերը` լատինատառ և արաբական թվանշաններով։ Բնագիրը՝ 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև 6 կետաչափի բոլորգիր: Բնագրում՝ 1 խորանազարդ, գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցազարդեր, զարդագրեր, գլխագրեր, 5 փորագիր պատկեր։ Էջակալությունը՝ արաբական թվանշաններով և հայատառ: Հիշատակարան ունի: Թվայնացված օրինակի շապիկին հաջորդող էջին՝ գրքի նվիրատուի անունը փաստող ձեռագիր մակագրություն. «Գրքատան Մխիթարեան միաբանութեան մերոյ՝ որ ՛ի Վիեննա՝ պարգև ՛ի Ֆռանչէսքօ Հաջէլմայէռէ»: Ցավոք, նշված չէ ամսաթիվը, որից պարզ կլիներ, թե երբ են գիրքը նվիրել միաբանությանը: Տիտղոսաթերթին՝ մատիտով ձեռագիր նշում. «Վենետիկ, 1660»: «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 35-36) մատենագիտության մեջ գրքի նկարագրությունն արվել է 10 լուսապատճեն էջի և աշխարհի տարբեր գրադարաններում պահվող սակավ օրինակների հիման վրա ու նշվել է, որ գրքում առկա է 6 փորագիր պատկեր, սակայն մեզ հասանելի թվային օրինակում կա 5 փորագիր պատկեր՝ տիտղոսաթերթի դարձերեսին, 348, 355, 359, 365։ Գ․ Զարբհանալյանի «Պատմութիւն հայկական տպագրութեան» գրքում (Վենետիկ, 1895, էջ 95) տպագրության տարեթիվը սխալմամբ նշվել է 1666: Գ. Լևոնյանը կրկնել է նույն սխալը (Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958, էջ 123): Սույն տպագրությունը բացակայում է հայաստանյան գրադարաններում: Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ: |
---|---|
Ֆիզիկական նկարագրություն: | ՅՀԶ (376) էջ ։ 12,5x8 սմ |