Բեռնվում է…
Թանգարան բարեզարդ կամ հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց /
Պահպանված է:
Այլ հեղինակներ: | |
---|---|
Ձևաչափ: | Գիրք |
Լեզու: | Armenian |
Հրապարակվել է: |
Մադրաս :
տպ. Սարգիս Ծատուր Աղավալյանց,
1809.
|
Խորագրեր: | |
Ցուցիչներ: |
Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
|
Նյութի նկարագրություն: | ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ԹԱՆԳԱՐԱՆ / ԲԱՐԵԶԱՐԴ / կամ / Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական / պատմութեանց: / Թարգմանեալ յիտալական լեզուէ 'ի հայկա/կան բարբա, աշխատութեամբ Պետրոս Վարդապետի / Պուռնազեան Կարնեցւոյ Աշակերտին Բրօբականտի․ / 'ի զբօսանս և 'ի յօգուտ ուխտի մանկանց եկեղեցւոյ ։ / ՀԱՏՈՐ Ա։ / ․․․ / Յամի Տ[եառ]ն 1809։ / Եւ ի թուին Հայոց 1258» / Արդեամբք և Ծախիւք Պրն Սարգիս Ծատուր Աղայ-/վալեանց կոչեցելոյ, և 'ի նորին նորակերտ / ՏՊԱՐԱՆԻ / ՈՐ / 'Ի ՄԱԴՐԱՍ / «Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 34) մատենագիտական նկարագրությունը կատարվել է աստղանիշով՝ հենվելով Արսեն Ղազիկյանի, Գարեգին Զարբհանալյանի, Իրազեկի, Թեոդիկի, Գարեգին Լևոնյանի հաղորդած տվյալների վրա։ Գրքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաղորդում է Իրազեկը «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան» գրքում (Անթիլիաս, 1986, էջ 144-146)։ Ըստ այդմը՝ Պետրոս վրդ․ Պուռնազյանը իտալերենից թարգմանում է 33 փոքրիկ պատմություններ, որոնք Աղավալյանը հրատարակում է երկու հատորով։ Երկրորդ հատորից բազմաթիվ օրինակներ պահպանվում են տարբեր գրադարաններում՝ մատենագիտական ամբողջական նկարագրությամբ։ Առաջին հատորի մատենագիտական նկարագրությունը թերի է՝ գրքի ֆիզիկական բացակայության պատճառով։ Ավելի ուշ առաջին հատորի մեկ օրինակ հայտնաբերվել է Մաշտոցյան Մատենադարանում։ Եվս մեկն արդեն հասանելի է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում։ ՀՀ ԳԱԱ ՀԳԳ օրինակը թերի է․ բացակայում են տիտղոսաթերթը, առաջին երեք և վերջին երկու էջերը։ Կազմը կաշեպատ է, մի փոքր վնասված, կռնակին զարդանախշեր, որոնք գրեթե չեն երևում կազմի խունացած լինելու պատճառով։ Բնագիրը բոլորգիր է՝ մասնակի նոտրգիր հատվածներով։ Առկա են գլխազարդեր և վերջազարդեր։ |
---|---|
Ֆիզիկական նկարագրություն: | հատոր |