Բեռնվում է…

Յովհաննու վարդապետի Երզնկացւոյ Զարդք երկնից առ Ապլոց իշխան / Յովհաննէս վարդապետ Երնզկացի.

Պահպանված է:
Մատենագիտական մանրամասներ
Հիմնական հեղինակ: Յովհաննէս Երնզկացի
Ձևաչափ: Գիրք
Լեզու:Armenian
Հրապարակվել է: Կալկաթա : տպ. Արարատյան ընկերության, 1846.
Խորագրեր:
Ցուցիչներ: Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
Նկարագրություն
Նյութի նկարագրություն: ՅՈՎՀԱՆՆՈՒ / ՎԱՐԴԱՊԵՏԻ / ԵՐԶՆԿԱՑՒՈՅ / ԶԱՐԴՔ ԵՐԿՆԻՑ / ԱՌ ԱՊԼՈՑ ԻՇԽԱՆ / 'Ի ԿԱԼԿԱԹԱ / 'Ի ՏՊԱՐԱՆԻ / ԱՐԱՐԱՏԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ / 1846 / «Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 345) մատենագիտական նկարագրությունը կատարվել է աստղանիշով՝ հենվելով Արսեն Ղազիկյանի հաղորդած տվյալների վրա։ Վերջինս իր մատենագիտության մեջ (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան, հտ․ Բ, Վենետիկ, 1909, էջ 75-76) նշել է, որ սույն տպագրությունը Հովհաննես Երզնկացու երկի երկրորդ հրատարակությունն է՝ մասնակի փոփոխություններով։ Գրքի տպագրությունը և բովանդակությունը մանրամասնված է Իրազեկի «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան» գրքում (Անթիլիաս, 1986, էջ 324-325), ուր նշվում է նաև, որ ի տարբերություն առաջին հրատարակության՝ այստեղ ընդգրկված է միայն Ապլոց իշխանին նվիրված երկը։ Սույն տպագրության ֆիզիկական բացակայության պատճառով հնարավոր չի եղել կատարել ճշգրիտ մատենագիտական նկարագրություն։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ մեկ օրինակ պահպանվում է Մաշտոցյան Մատենադարանում։ ՀՀ ԳԱԱ հավաքածուների ուսումնասիրության շնորհիվ կարևոր այս տպագրության ևս մեկ օրինակ պահպանվում է Հիմնարար գիտական գրադարանում։ Սույն օրինակն ունի կոշտ կազմ, որն արվել է տպագրությունից շատ ավելի ուշ։ Տիտղոսաթերթին առկա է զարդանախշ, իսկ բնագրին նախորդող էջին՝ ընծայագիր․ «Արձան յաւերժական յիշատակի մեծանուն ազգասիրի Գէորգայ Մանուկեան ասպետի որ կտակեաց մեծագումար օժանդակութիւնս ի հաստատութիւն Մադրասայ հայոց դպրատան, Մարդասիրական ճեմարանի, աթոռոյ վանորէից եւ եկեղեցեաց․ ազգային զգացմամբ յարուցանէ զայս Արարատեան ընկերութիւն»։ Բնագիրը բոլորգիր է, սակայն առկա են նաև նոտրգիր հատվածներ։ Գիրքն ունի երկու էջակալություն՝ հայատառ և արաբական թվանշաններով, բնագրում ևս կան մանր բաժանարար զարդանախշեր։
Շարվ.՝ 7x4,5 սմ.
Ֆիզիկական նկարագրություն:Դ, 102 էջ