Բեռնվում է…

Առաջնորդ առողջապահութեան /

Պահպանված է:
Մատենագիտական մանրամասներ
Հիմնական հեղինակ: Իւթիւճեան, Մանուէլ Բ.Յ
Ձևաչափ: Գիրք
Լեզու:Armenian
Հրապարակվել է: Կ. Պոլիս : տպ. Ախթէրի, 1899.
Խորագրեր:
Առցանց հասանելիություն:Կարդալ առցանց, Հ. 1
Կարդալ առցանց, Հ. 20
Ցուցիչներ: Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
Նկարագրություն
Նյութի նկարագրություն:ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ԱՌԱՋՆՈՐԴ / ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ / 1 / ԿԱԶՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ, ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ / ԱՏԱՄԱՆՑ / Աւելի դիւրին եւ շահաւոր է հիւանդ / չըլլալու համար կանխաւ զգու-/շանալ, քան թէ հիւանդութիւնը / դարմանելու կարօտիլ. / ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ / ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ / ՏԵՂԱԿԱԼ-ԳՆԴԱՊԵՏԻ / ՏՕՔԹՕՐ ՄԱՆՈՒԷԼ Բ. Յ. ԻՒԹԻՒՃԵԱՆ / ԲԺԻՇԿ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆՑ ԵՒ ԿԻՒՄԻՒՇ ՍՈՒՅԻ ԱՐՔՈՒՆԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ / ՏԷՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ՍԸՀԱԹ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ / ԼՐԱԳՐՈՅ / ԵՒ / Անդամ Գաղղիոյ, Անգլիոյ, Ռուսիոյ, Իտալիոյ, / Սպանիոյ, Պէլժիքայի, Ամերիկայի եւ Պռազիլիոյ / առողջապահական Ընկերութեանց /... / 1898 / 56 էջ, նկ., 14x8 սմ:
Ութածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, առկա են նաև նոտրգիր հատվածներ: Խորագրերն ու վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշեր, օսմաներեն գրություն և նշում. «Guide Hygienique, vol. 1 Hygiène des Dents, Առաջին տպագրութիւն, գին երեք դահեկան»: Տիտղոսաթերթին հաջորդող էջին՝ «Ձօն երախտագիտութեան՝ բարերարիս տօք. Սէրվիչէն էֆէնտիի ուսուցիչ Բժշկական վարժարանին Կ. Պոլսոյ պատուոյ նախագահ Կայս. Բժշկական ժողովոյ անդամ ծերակուտի եւն. եւն. եւն տօք. Մ. Ի.»: Գրքի վերջում՝ «Առաջնորդ առողջապահութեան» մատենաշծարով տպագրված 40 գրքերի ցանկը: Շապիկի վերջերեսին՝ հեղինակի հրատարակած և հրատարակելիք գրքերի ցանկը, հասցեն՝ թուրքերեն և ֆրանսերեն:
Գիրքն ունեցել է 3 տպագրություն: Մատենագիտական համահավաք ցանկերում առաջին տպագրության տվյալները չեն ներառվել: Երեք տպագրություններն ունեն նույն էջակալությունը և ամբողջությամբ համընկնում են: Տարբերվում են էջերում տեղ գտած զարդանախշերով և շապիկի գույնով:
Մեզ առայժմ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Ալպոյաճյան» հավաքածուում: Այն մի փոքր վնասված է, սակայն պակաս էջեր չկան: Գրքի շապիկին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Տպագրության վայրի, տպարանի, ինչպես նաև առաջին տպագրության տվյալները վերցրել ենք շապիկից, քանի որ տիտղոսաթերթին նշված են օսմաներեն: Գրքում առկա է նաև երկու տպագիր թերթիկ, որոնցից մեկի վրա պահպանվել են հեղինակի ձեռագիր նշումները և որոնց միջոցով հեղինակն իր նորատիպ գրքի որոշ օրինակներ ուղարկում է հավանաբար հենց Արշակ Ալպոյաճյանին:
Ալիգ. 4 :
Ֆիզիկական նկարագրություն:հատոր ; 17 սմ.