Բեռնվում է…
Առողջաբանութիւն հոգեկան :
Պահպանված է:
Հիմնական հեղինակ: | |
---|---|
Այլ հեղինակներ: | |
Ձևաչափ: | Գիրք |
Լեզու: | Armenian German |
Հրապարակվել է: |
Կ. Պոլիս :
Տպ. Թադէս Տիվիթճեանի,
1867.
|
Շարք: | Թանգարան Կիլիկիոյ
Հ. 1, Տետր 2 |
Խորագրեր: | |
Առցանց հասանելիություն: | Կարդալ առցանց |
Ցուցիչներ: |
Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
|
Նյութի նկարագրություն: | ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ չունի (5-40) էջ,12,5x7,5 սմ: 16-ծալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, վրան՝ զարդանկար: Բնագրում՝ մանր վերջազարդեր և բաժանազարդեր: Շապիկին՝ մատենաշարի տվյալները. «Թանգարան Կիլիկիոյ, հատոր առաջին, Առողջաբանութիւն հոգեկան, տետր 2»: Մատենաշարի յուրաքանչյուր հատորը կազմում է մեկ մամուլ: Գիրքը լույս է տեսել «Թանգարան Կիլիկիոյ» մատենաշարով: «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 132), սակայն, գիրքը նկարագրվել է սխալ՝ մատենաշարի վերնագիրը նշվել է որպես գրքի վերնագիր: Սխալ է նկարագրվել նաև հատորի տվյալը: Էջերի քանակը նշվել է 40: Մատենագիտական նկարագրությունն արվել է նաև Ա. Ղազիկյանի տրամադրած տվյալների վրա (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, էջ 924): Վերջինս գիրքը նկարագրվել է որպես «Թանգարան Կիլիկիոյ» շարքի Ա-Բ. հատոր, տպագրության թվականը նշել է հարցականով, իսկ էջերի քանակ ընդհանրապես չի նշել: Մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: Վերջինս թերի է, բացակայում են տիտղոսաթերթը, առաջին 4 էջերը: Գիրքը թերի է նաև վերջից, ավարտվում է 40-րդ էջով: Հեղինակի և թարգմանչի տվյալները վերցրել ենք Ա. Ղազիկյանի մատենագիտությունից. «Հեղինակութիւն պարոն Է. տը Ֆէօշթըռսլէպն բժշկի, դասատուի ի բժշկական ճեմարանին Վիէննայի: Գերմանարէնէ թարգմանեց տօքթ. Ման. Բ. Իւթ.»: «Թանգարան Կիլիկիոյ»-ն մատենաշարն է, որի առաջին հատորն է վերոնշյալ գիրքը: Սա հնարավոր դարձավ պարզել, երբ հայտնաբերվեց մատենաշարի երկրորդ հատորը: Սույն օրինակը բարվոք վիճակում է: Ցավոք, վերջից թերի է, այդ պատճառով էջերի քանակը վերջնական ճշտել հնարավոր չէ: Գրքի մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: Շապիկին, տիտղոսաթերթին առկա են Ա. Ալպոյաճյանի դիվանի կնիքները: |
---|---|
Ֆիզիկական նկարագրություն: | [5-40] էջ |