Բեռնվում է…

Պատմութիւն քաղաքակրթութեան /

Պահպանված է:
Մատենագիտական մանրամասներ
Հիմնական հեղինակ: Կիզօ
Այլ հեղինակներ: Իւթիւճեան, Մանուէլ Բարունակ (Թարգմանիչ, թարգմ.)
Ձևաչափ: Գիրք
Լեզու:Armenian
Հրապարակվել է: Կոստանդնուպօլիս ։ Տպարան Թադէոսի Տիվիթճեանի, 1867.
Շարք:Թանգարան Կիլիկիոյ Հ. 2, Տետր 1
Խորագրեր:
Առցանց հասանելիություն:Կարդալ առցանց
Ցուցիչներ: Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
Նկարագրություն
Նյութի նկարագրություն:ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ԿԻԶՕՅԻ / ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ / ԹԱՐԳՄԱՆԵՑ Ի ԳԱՂՂԻԱՐԷՆԷ / ՄԱՆՈՒԷԼ ԲԱՐՈՒՆԱԿ ԻՒԹԻՒՃԵԱՆ / ԲԺԻՇԿ / ԱՇԱԿԵՐՏԵԱԼ / Կ. ՊՕԼՍՈՅ ԵՒ ՓԱՐԻԶԻ / ԱՐՔՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԱՑ / ԵՒ / ԽՄԲԱԳԻՐ / ԿԻԼԻԿԻԱ ԱՄՍԱՏԵՏՐԻ / ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ / Ի ՏՊԱՐԱՆԻ ԹԱԴԷՈՍԻ ՏԻՎԻԹՃԵԱՆ / 1867 /
1 չհ., Դ, 28 էջ,12,5x7,5 սմ:
16-ծալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, շապիկին և տիտղոսաթերթին՝ զարդանախշեր: Բնագրում՝ մանր վերջազարդեր և բաժանազարդեր: Շապիկին՝ մատենաշարի տվյալները. «Թանգարան Կիլիկիոյ, գատոր երկրորդ, Կիզօյի պատմութիւն քաղաքակրթութեան, տետր 1», վերջերեսին՝ «Կիլիկիա» ամսաթերթի բաժանորդագրության և վաճառքի հայտարարությունը: Տիտղոսաթերթին հաջորդող էջին՝ ձոն. «Նուէր երախտագիտութեան եւ սիրոյ առ բարերար բարեկամ իմ Յովհաննէս աղայ Փափազեան Զմիւռնիացի»: Մատենաշարի յուրաքանչյուր հատորը կազմում է մեկ մամուլ:
Գիրքը լույս է տեսել «Թանգարան Կիլիկիոյ» մատենաշարով: «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 132) այն նկարագրվել է աստղանիշով՝ հենվելով Ա. Ղազիկյանի տրամադրած տվյալների վրա (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, էջ 924): Այստեղ սխալ են հեղինակի և վերնագրի տվյալները, իսկ տպագրության տարեթիվը նշված է հարցականով:
Ա. Ղազիկյանի մատենագիտության մեջ, սակայն, գիրքը նկարագրվել է որպես «Թանգարան Կիլիկիոյ» շարքի Բ. հատոր: Տպագրության տարեթիվն այստեղ ևս նշված է հարցականով, իսկ թարգմանչի տվյալը՝ հապավումով. «Բ. Մ. Իւթ.»: Մատենագիտական տվյալները հնարավոր եղավ ամբողջացնել և ճշտել միայն, երբ «Ալպոյաճյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում գտնվեց գրքի մեկ օրինակ:
Սույն օրինակը բարվոք վիճակում է: Ցավոք, վերջից թերի է, այդ պատճառով էջերի քանակը վերջնական ճշտել հնարավոր չէ: Գրքի մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: Շապիկին, տիտղոսաթերթին առկա են Ա. Ալպոյաճյանի դիվանի կնիքները:
Ֆիզիկական նկարագրություն:28 էջ