Բեռնվում է…

Յիշատակներ: Յաւելուած «Մէճմուայը հաւատիս» թերթի /

Պահպանված է:
Մատենագիտական մանրամասներ
Հիմնական հեղինակ: Նիկողոսեան, Գրիգոր
Ձևաչափ: Գիրք
Լեզու:Armenian
Հրապարակվել է: Կ. Պոլիս : Ի տպարանի Մէճմուայ Հավասի լրագրոյ, 1883.
Խորագրեր:
Ցուցիչներ: Ավելացրեք ցուցիչ
Չկան պիտակներ, Եղեք առաջինը, ով նշում է այս գրառումը!
Նկարագրություն
Նյութի նկարագրություն:Առանց կազմի և տիտղթ.-ի, նկարագր. է առաջին էջից
Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր: Տիտղոսաթերթ չունի, շապիկը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշ: Բնագրում՝ մանր բաժանազադեր:
Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել հայ գրքի համահավաք մատենագիտական ցանկերում: Որոշ գրադարաններում վերնագիրը նշվել է «Հայ զօրավարներ»՝ հիմք ընդունելով ԽԵ. էջում գրվածը. «...շատ տեղ պիտի յիշատակվեն Հայ զօրավարների անունները»: Սակայն գրքի վերնագիրն է «Յիշատակներ», ինչը նշված է Ա. էջում, ինչպես նաև ԽԵ. էջում՝ «...Յիշատակներիս առաջին երեք մասերը», 6-րդ էջում. «...ձեռնարկելով մեր Յիշատակների գրութեան»: Հեղինակի տվյալը նշված է շապիկին. «Պ. Գրիգոր Նիկողոսեան թարաֆընտան...», Ձօն-ի վերջում՝ Գր. Նիկ.:
Գիրքը լույս է տեսել՝ որպես «Մէճմուայ հավատիս» լրագրի 1883 թ. մարտի 31-ի համարի հավելված: Այդ մասին փաստում է հենց շապիկի վրա հրատարակչի կողմից արված հայատառ թուրքերեն նշումը, որի հայերեն թարգմանությունը հետևյալն է. «Պրն. Գրիգոր Նիկողոսյանը տպագրելու նպատակով թերթին է ուղարկել հայերեն մի ծավալուն գործ: Քանի որ այն հայերեն է, իսկ մեր ընթերցողների մեծ մասը հայերեն չգիտի, այս գործը հրատարակում ենք առանձին՝ որպես մեր լրագրի 1883 թ. մարտի 31-ի համարի հավելված: Նաև որոշում է ընդունվել, որ այսուհետ այսպիսի ծավալուն հայարեն գործերը հրատարակելու ենք միայն այս տարբերակով»: Քանի որ լրագիրը լույս է տեսել Կ. Պոլսում՝ իր սեփական տպարանում, ուստի տպագրության վայր նշել ենք Կ. Պոլիսը, տպարանը՝ հենց լրագրի տպարանը, իսկ տարեթիվը՝ 1883:
Ֆիզիկական նկարագրություն:Ա-ԽԸ, 83 1 չհ. էջ ; 17x11 սմ