Աշոտ Օհանյան
Աշոտ Կարապետի Օհանյան (, հունիս 18, 1996 Երևան), հայ խորհրդային գրականագետ–քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (1978)։Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը (1959)։ 1960 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրկականության ինստիտուտում։ Օհանյանի աշխատությունները հիմնականում նվիրված են հայ նոր գրականության երևույթների, առանձին գրողների ստեղծագործությունների լուսաբանմանը։ Տպագրվել են նրա «Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը» (1969) և «Վրթանես Փափազյան» (1976) գրքերը։ Օհանյանը գրել է նաև «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակի, «Հայ քննադատական մտքի պատմության» (հատոր՝ 1) մի շարք գլուխներ, մասնակցել է Լեոյի երկերի 10-հատորյա հրատարակության տեքստաբանական աշխատանքներին։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1
-
2