Բերդի Քերբաբաև

Բերդի Մուրադի Քերբաբաև (), թուրքմեն խորհրդային գրող, թուրքմեն խորհրդային գրականության սկզբնավորողներից։ Թուրքմենական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951 թ.), Թուրքմենական ԽՍՀ ժողովրդական գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1948 թվականից։

Սովորել է Լենինգրադի համալսարանի արևելյան ֆակուլտետում (1927-1928 թթ.1927 թվականին հրապարակել է «Աղջկական աշխարհ», 1928 թվականին՝ «Ստրկացվածը կամ Ադաթի զոհը» պոեմները։ Քերբաբաևի «Վճռական քայլը» (1940 թ., 1-ին մաս, ամբողջությամբ տպագրվել է 1947 թվականին) առաջին վեպն էր թուրքմենական խորհրդային գրականության մեջ։ Քերբաբաևի ստեղծագործությունը բազմաժանր է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին են գրվել «Կուրբան Դուրդը» (1942 թ.) վիպակը, «Այլար» (1943 թ.) պոեմը, «Եղբայրներ» և «Մահթումկուլի» (երկուսն էլ՝ 1943 թ.) պիեսները և այլն։ Կոլտնտեսային աուլի կյանքն է պատկերում «Այսոլթանը սպիտակ ոսկու երկրից» (1949 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.) վիպակը։ Թուրքմենական գրականության նշանակալից ձեռքբերումն է նրա «Նեբիտդաղ» (1957 թ.) վեպը՝ նվիրված նավթագործներին։ Թուրքմեն ականավոր հեղափոխական ու պետական գործիչ Կ․ Աթաբաևի մասին է «Հրաշքով ծնվածը» (1965 թ.) վեպը։ Թուրքմենիայի ԳՄ վարչության նախագահ (1942-1950 թթ. )։ Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 1 արդյունքները 1 այս փնտրման համար 'Քերբաբաև, Բերդի', հարցման ժամանակը: 0.01s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 1953
    Այլ հեղինակներ: “…Քերբաբաև, Բերդի…”
    Գիրք