Ջոն Դիքսոն Քարր
Ջոն Դիքսոն Քարր (; ), ամերիկացի գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ։ Հայտնի է նաև «Քարտեր Դիքսոն», «Քարր Դիքսոն» և «Ռոջեր Ֆեյրբերն» կեղծանուններով։ Նրան համարում են «Դետեկտիվ ժանրի ոսկե դարաշրջանի» լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Ագաթա Քրիստիի, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնի, Գաստոն Լեռուի և ուրիշների հետ միասին։ Քարրի ստեղծագործական ոճի վրա մեծ ազդեցություն է թողել նրա հետաքրքրությունը դեպի Արթուր Կոնան Դոյլի, Գաստոն Լեռուի և Չեսթերտոնի ստեղծագործությունները։Ջոն Դիքսոն Քարրն ամենամեծ մասնագետն է համարվում դետեկտիվ գրականության սպանություն փակ սենյակում ժանրի մեջ, ինչպես քննադատներն էին անվանում դրանք՝ վկայակոչելով «Ուրվական մարդը» վեպում հայտնի դասախոսությունը։ Տուժածը մտնում է փակ դռնով դատարկ սենյակ, որտեղ հետո, խորհրդավոր կերպով, հայտնաբերվում է նրա դիակը, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում «Գիշերները թափառողը» ստեղծագործության մեջ։ Ինքը՝ գրողը, դետեկտիվը սահմանում է որպես «վարժություն մարդկային հնարամտության համար, ծուղակ և կրկնակի ծուղակ, խաղ, որ հեղինակը գլխից գլուխ խաղում է ընթերցողի հետ»։ «Այն, որ մենք հետաքրքրությամբ կարդում ենք հորինված դետեկտիվ պատմություններ,- գրել է նա,- մեծամասամբ բխում է անհավատալիի հանդեպ մեր սիրուց»։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1