Սոֆոկլես
Սոֆոկլես (/ˈsɒfəkliːz/, , ''Sophoklēs'', ), հին հույն երեք ողբերգակներից մեկը, ում գործերը պահպանվել են։ Նրա առաջին թատերախաղերը գրվել են ավելի ուշ, քան Էսքիլոսինը, բայց Եվրիպիդեսի գործերից ավելի վաղ կամ գրեթե նույն ժամանակ։ Սոֆոկլեսը գրել է շուրջ 123 պիես, սակայն դրանցից ամբողջությամբ պահպանվել են միայն հետևյալ յոթը՝ «Այաս», «Անտիգոնե», «Տրաքինուհիներ», «Էդիպուս արքա», «Էլեկտրա», «Ֆիլոկտետես» և «Էդիպուսը Կոլոնոսում»։ Շուրջ 50 տարի Սոֆոկլեսը ամենահայտնի թատերագիրն է ճանաչվել Աթենք քաղաք-պետությունում, բազմիցս հաղթել այստեղ անցկացվող մրցույթներում, որոնք տեղի էին ունենում Լենեայի և Դիոնիսոսի կրոնական փառատոների ժամանակ։ Նա մասնակցել է ավելի քան 30 մրցույթի, հաղթել է մոտ 24 անգամ և երբեք երկրորդ հորիզոնականից ցածր տեղ չի զբաղեցրել։ Էսքիլոսը հաղթել է 13 մրցույթում և երբեմն պարտվել է Սոֆոկլեսին, մինչդեռ Եվրիպիդեսը հաղթել է չորս մրցույթում։Սոֆոկլեսի ամենահայտնի ողբերգություններն են «Էդիպուսը» և «Անտիոգենեն»։ Դրանց սովորաբար անվանում են «Թեբեական» ողբերգություններ, ընդ որում՝ այդ երկուսից յուրաքանչյուրը մաս է կազմել մի-մի առանձին քառերգության, որոնց մնացած երեքական մասերը կորել են։ Սոֆոկլեսը ներգործել է թատերգության զարգացման վրա, հատկապես նրանով, որ ավելացրել է երրորդ դերասանին՝ դրանով իսկ կրճատելով երգչախմբի դերը դիպաշարը (սյուժեն) ներկայացնելու գործում և ավելի մեծ դինամիզմ (շարժունություն) հաղորդելով թատերախաղին։ Բացի այդ, նրա ստեղծած կերպարներն առավել ամբողջական են, քան նախորդ թատերագիրներինը, ինչպես օրինակ, Էսքիլոսի կերպարները։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1