Ռուբեն Սաֆարյան
Ռուբեն Նիկիտի Սաֆարյան (), Հարավային Կովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների մասնակից, Կոմունիստական կուսակցության անդամ (1905), Փետրվարյան ապստամբության ճնշման աջակից։Սովորել է ծննդավայրի քաղաքային ուսումնարանում, որտեղից վտարվել է հեղափոխական գործունեության համար։ Ավարտել է Պետրոգրադի բարձրագույն գյուղատնտեսական դասընթացները (1916)։ Պետրոգրադում ուսանելիս կազմակերպել է մարքսիստական խմբակ, պայքարել ուսանողության մեջ տարածված ազգայնական տրամադրությունների դեմ։
1905-1907 թվականների հեղափոխության շրջանում Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Բ. Լեգրաեի և մյուսների հանձնարարությամբ կուսակցության կարիքների համար հայթայթել է զենք, թալանել դրամական միջոցներ, կազմակերպել գաղտնի հավաքույթներ։ 1916 թվականներին մեկնել է Հարավային Կովկաս։
1917 թվականին ընտրվել է կուսակցության Ալեքսանդրապոլի (Գյումրի) գավառային բյուրոյի նախագահի տեղակալ։ Քաղաքը թուրքերի կողմից օկուպացվելուց հետո, 1918 թվականին մեկնել է Արմավիր, նշանակվել Բաքվին զինվորական օգնություն ցույց տվող կոմիտեի նախագահի տեղակալ։ Կուսակցության երկրկոմի որոշմամբ եկել է Հայաստան՝ ընդհատակյա աշխատանքի։ Ալեքսանդրապոլում մասնակցել է 1920 թվականի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը, ապստամբության օրերին նշանակվել հողժողկոմ։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և արտաքսվել է Հայաստանից։ 1920 թվականին մեկնել է Թիֆլիս, այնուհետև՝ Բաքու։ Հայկոմկուսի արտասահմանյան բյուրոյի որոշմամբ եկել է Երևան։ 1921 թվականին մասնակցել է Փետրվարյան ապստամբության ճնշմանը (Ղամարլուի ճակատում)։ 1921-1924 թվականներին եղել է Երևանի քաղսովետի գործկոմի հողբաժնի վարիչը, 1924 թվականից՝ գյուղատնտեսության բնագավառի աշխատողների կենտրոնական միության նախագահ։ 1930 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, մասնակցել Անդրֆեդերացիայի հողժողկոմատի կազմակերպմանը և նշանակվել գյուղատնտեսակա վարչության պետ։ 1932 թվականից Անդրֆեդերացիայի հողպարարտացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր։ 1934-1942 թվականներին Երևանում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1942 թվականից՝ անհատական թոշակառու։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1