Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան (), հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ (2019 թվականի ապրիլի 29-ից), Գեղարքունիքի մարզպետ (01․06․2018 - 0310․2018), Պատմական գիտությունների թեկնածու է, բիզնեսմեն։

Համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված Հայրենիքի փրկության շարժման համակարգողն էր, 2020-2021 թվականներին ՀՓՇ կողմից կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնոդներից։ 2021 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանի հրաժարականից, սակայն ժամանակավոր պաշտոնակատար մնալուց հետո՝ հունիսի 20-ին նշանակվելիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ մայիսի 9-ին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանի հետ որպես ՀՅԴ ներկայացուցիչ հիմնադրում է Հայաստան դաշինքը։ Հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը դառնում է երկրորդ ուժը խորհրդարանում։ Նույն տարվա օգոստոսի 2-ին Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, և օգոստոսի 6-ին ընտրվում է երրորդ փորձից։

Առաջնորդում է 2022 թվականի ապրիլի 5-ին սկսված Դիմադրության շարժումը, որի նպատակն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումը։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
Ցուցադրվում են 1 - 2 արդյունքները 2 այս փնտրման համար 'Սաղաթելյան, Իշխան', հարցման ժամանակը: 0.21s Հստակեցնել արդյունքները
  1. 1
    Հրապարակվել է 2010
    Այլ հեղինակներ: “…Սաղաթելյան, Իշխան…”
    Գիրք
  2. 2
    Սարգսյան, Վահե
    Հրապարակվել է 2009
    Այլ հեղինակներ: “…Սաղաթելյան, Իշխան…”
    Գիրք