Պայծառ Երկաթ
Պայծառ Երկաթ (''Պայծառ Հակոբի Անանյան'', ), հայ դերասանուհի։Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Կրթությունն ստացել է Կում Կափու թաղամասի ազգային վարժարանում։ 1906 թ. ամուսնու հետ մեկնել է Ադափազար, որտեղ օսմանյան սահմանադրության հռչակումից հետո եռանդուն մասնակցություն է ունեցել կրթական-թատերական կյանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձել է Պոլիս, ապա՝ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, ունեցել թատերական նկատելի գործունեություն։ Մասնակցել է Սիրանույշի կյանքի վերջին տարիներին տված ներկայացումներին։ 1948 թ. ներգաղթել է Հայաստան։ Գրել է իր հիշողությունները, որոնք լույս են տեսել Երևանում 1956 թ., «Մտերիմ խոհեր» վերնագրով։ Տրամադրված է Վիքիպեդիայի կողմից
-
1Հրապարակվել է 2024Այլ հեղինակներ: “…Պայծառ Երկաթ…”
Պարբերական -
2Հրապարակվել է 2024Այլ հեղինակներ: “…Պայծառ Երկաթ…”
Պարբերական